27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 5, 2017

Արցախի ՊԲ-ն ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել.ԱՀ ԱԳՆ

  Ս. թ. հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի […]

Վթարի է ենթարկվել «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժշկի մեքենան. կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Վերսալ կահույքի սրահի դիմաց, բախվել են 44-ամյա Հարություն Ա.-ի վարած BMW X6 մակնիշի 60 OQ 006 համարանիշի եւ 37-ամյա Լիպարիտ Մ.-ի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի 34 LN 621 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ-2109»-ի ուղեւորներ 71-ամյա Ժենիկ Մ.-ն եւ 39-ամյա Հասմիկ […]

«Զինվորների ծնողներին խնդրում եմ չհավատալ…»

«Այս պահին եւս հակառակորդը ամեն կերպ ձգտում է ապատեղեկատվություն տարածել, մինչեւ անգամ մեր զինվորների առողջությանը վերաբերող: Զինվորների ծնողներին խնդրում եմ չհավատալ այդ սուտ ինֆորմացիաներին: Նրանք դիտավորյալ են գրում նման կեղծ լուրեր… Մեր զինվորներն առողջ են եւ շատ զինված եւ ուժեղ՝ միշտ պատրաստ հարկ եղած դեպքում պատասխան տալու եւ սատկացնելու հակառակորդին: Իհարկե, արժանի պատասխան տալու նրա […]

Հայտնի է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը

Հուլիսի 4-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարվել է ժողով, որի ընթացքում ընտրվել է պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը։ «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ նախաձեռնակ մարմնի ընտրությամբ պաշտոնապես սկսվեց պատրիարքի ընտրության գործընթացը։ Ժողովին, որի ընթացքում ընտրվել է նախաձեռնակ մարմինը, մասնակցել են հայ համայնքի հիմնադրամների վարիչները և պատրիարքության հոգևոր խորհրդի անդամները։ Նախաձեռնակ մարմնի ընտրված անդամները 17-ն են, որոնցից 4-ը […]

Խաղաղ բնակչության հետեւում թաքնվելով հարձակվելը Ադրբեջանի ավանդական քաղաքականությունն է.Շավարշ Քոչարյան

«Խաղաղ բնակչության հետեւում թաքնվելով հարձակումներ գործելը համապատասխանում է Ադրբեջանի ավանդական քաղաքականությանը»,-այս մասինհայտնել է  Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ավելի վաղ  հայտնել էինք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 […]

«Մեզանից յուրաքանչյուրն անարգեց, անպատվեց, արհամարհեց, անտեսեց ու արժեզրկեց մեր երկրի մայր օրենքը…»

«Այսօր սահմանադրության օրն է, պետական տոն, որ նշվում է 1995 թվականից:  Այս տարիների ընթացքում մեր երկրի սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին: Ի դեպ, վերջին փոփոխություններով, ըստ էության, ընդունվեց նոր սահմանադրություն, որով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը կիսանախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական կառավարման համակարգի: Անկեղծ ասած, տեղը և ճիշտ ձևաչափը չէ՝ […]

2 կարևոր պատճառ ադրբեջանական կողմի ակտիվացման համար

«Այստեղ որևէ նորություն չկա, այլ հարց է, որ ադրբեջանական կողմը, թաքնվելով խաղաղ բնակչության հետևում, փորձում է խուսափել հայկական կողմի անհամաչափ պատասխանից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` խոսելով երեկվա սահմանային միջադեպից: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվել էր կրակային խոցում: Քաղաքագետը նկատեց, որ այս անգամ  շատ վճռական են եղել […]

Դատարաններում բեմադրված շոուները մեկ նպատակ են հետապնդում

Զինված խմբի կողմնակիցները, փաստաբանները, որոշ իրավապաշտպաններ, «քաղաքագետներ», քաղաքական մեկնաբաններ պնդում են, որ «հանցավոր իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի խոչընդոտվի հրապարակային դատավարությունը, քանի որ հակառակ դեպքում քաղաքացիական ընդվզումներ կլինեն, իսկ զինված խմբի հերոսացման գործընթացը կմտնի վերջնական փուլ»։  Առաջին հայացքից բավականին անխոցելի ճշմարտության տեսք ունի վերոգրյալը, բայց, երբ համատարած պոպուլիզմը մի կողմ ես դնում, տակը ոչ […]

Մեր համագործակցությունը թափանցիկ է․ դեսպան

«ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել. բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ Հայաստանի համար ռազմական ուժերի արդիականացումը կարևոր է հիմնախնդիր է, և այստեղ ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր խաղալ։ «Մենք օժանդակում ենք Հայաստանում պաշտպանական կրթության զարգացման հայեցակարգին։ ՆԱՏՕ-ն հուսալի գործընկեր է, նրա նպատակն է ապահովել խաղաղություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի