26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2017

Տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի պարգևատրման արարողությունը

Հուլիսի 22-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցավ ամենամասսայական մարզական միջոցառման՝ ՀՀ Նախագահիմրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա 14-րդ մրցույթի, փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակակիրներիպարգևատրումը:  Հանդիսավոր արարողությանը և պարգևատրմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետները և պաշտոնատար այլ անձինք: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթեց նրանցնորանոր հաջողություններ: Հանրապետության Նախագահը մրցույթի հաղթողներին հանձնեց վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, իսկեզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները ստացան մարզահագուստներ և խրախուսականնվերներ:  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, 100 հազար ՀՀ դրամ դրամական պարգևներ հանձնեց տարիքային չորս խմբերի ևհաշմանդամություն (մայր կամ հայր) ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին:  Մրցույթի առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած ընդհանուր հաշվարկով 1-ին տեղը գրավեց Երևանի թիմը, 2-րդ տեղը՝ Կոտայքի մարզի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը:  Բացի մրցանակակիր թիմերից՝ պարգևներ ստացան նաև 4 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված ընտանիքները: Առաջին տեղը զբաղեցրածընտանիքները պարգևատրվեցին 500-հազարական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400-հազարական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝300-հազարական դրամով: Հիշեցնենք, որ «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և ՀՀ 10 մարզերից […]

Մոդելը 500 հազար դոլար է ծախսել՝ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար, սակայն ինչ որ բան այն չի ստացվել /ֆոտո/

Բրազիլացի 24-ամյա մոդել Ջենիֆեր Պամպլոնեն ամեն ինչ անում է՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար: Նա 2 լիտր ճարպ է սրսկել հետույքին, մի շարք վիրահատություններ տարել: Աղջիկը պլաստիկ վիրահատությունները սկսել է 17 տարեկանից: Անգամ 4 կողոսկր է հեռացրել, որպեսզի մեջքը բարակ լինի:   Բժիշկները նրան արգելում են այլեւս վիրահատությունների դիմել, սակայն մոդելը ոչ ոքի լսել չի ցանկանում: […]

Զարմանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նման կողմ, որ իշխանափոխություն լինի, սակայն ոչ հեղափոխության ճանապարհով: «Այսպես, թե այնպես ապրիլին արդեն Սերժ Սարգսյանն այլևս իշխանության չի լինելու, ո՞րն է իմաստը թավշյա հեղափոխություն  անելու: Բացի այդ ես ցնցումներին կողմ չեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին: Առաջարկը վերաբերում […]

Սիրո՞ւմ ես Հիսուս Քրիստոսին

«Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես Ինձ» (Հովհաննես 21:15) Հարությունից հետո Հիսուս երրորդ անգամ հայտնվեց առաքյալներին, ովքեր Գալիլիայի լճակում ձուկ էին որսում և նրանց համախմբեց Իր շուրջ։ Ապա հարցրեց Պետրոսին, թե սիրո՞ւմ ես Ինձ։ Այս հարցը երեք անգամ կրկնվեց։ 1. Հնարավոր է, որ Հիսուս ցույց տվեց ձկներն, ուռկանը, նավակը և հարցրեց. «Սիրո՞ւմ ես Ինձ այս ամենից […]

Եկամտաբեր և արդյունավետ անասնաբուծություն. Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է ոլորտի զարգացման ռազմավարությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության  քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության ոլորտում […]

Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները

Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաև՝ փոխադարծ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ: Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փախարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։  Քաղաքացիներին կոչ ենք […]

Հեռանո՞ւմ է մեծ քաղաքականությունից

«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին սատարում էր ՕՐՕ դաշինքին և ինչպես վերջին մի քանի ընտրություններից հետո, այնպես էլ ապրիլյան ընտրություններին, նա նա հուսախաբ եղավ: Մամուլում վերջերս լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Կարապետյանը պատրաստվում է վերջնականապես հեռանալ մեծ քաղաքականությունից:   Պարզվում է՝ նա դեռևս հստակ որոշում չի կայացրել այդ հարցում: Այս մասին […]

Գեղարդավանքի մուտքի ճանապարհը «զարդարարել են» Ջուղայի գերեզմանային խաչքարերի ինքնուս նմանակումներով

Ինչպես երևում է՝ մեր համատարած պոռոտախոսության հետևում թաքնված է նույնքան համապարփակ տհասություն ու տգիտություն, որն ամեն առիթով հանգեցնում է անթույլատրելի, վտանգավոր ու վախեցնող ինքնագործունեության: Ահա հերթական օրինակը: Ըստ ամենայնի՝ ոչ առանց, այսպես կոչված, լիազոր մարմնի՝ Մշակույթի նախարարության իմացության, Գեղարդավանքի մուտքի ճանապարհը «զարդարարել են» Ջուղայի գերեզմանային խաչքարերի ինքնուս նմանակումներով: Այո՝ նմանակումներով, և ոչ թե կրկնօրինակներով, քանի […]

«Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել

«Ես՝ Վարդան Գերավետյանս եւ պայքարի այս ձեւին միացող «Սասնա ծռեր» ազգային ազատագրական շարժման մասնակիցներս հայտարարում ենք հացադուլ հետեւյալ պահանջներով եւ պատճառաբանությամբ։ 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի