13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2017

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Մեհրիբանի առողջությո՞ւնը

Պուտինն ու Ալիևը քննարկել են ամեն ինչ։ Այո՛, չզարմանաք։ Հենց այս վերնագրով է ալիևյան կայքերից մեկը մի հոդված հրապարակել՝ նվիրված հուլիսի 21-ին Սոչիում տեղի ունեցած ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Զարմանալ կարելի է, որ իրեն ծանրակշիռ համարող ԶԼՄ-ն կարող է այսպիսի վերնագրով նյութ հրապարակել։ Սա այդ ԶԼՄ-ի գլխավոր խմբագրի հերթական ստրկամտության և, միևնույն ժամանակ, անգրագիտության […]

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը

Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը:  «2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել […]

Ինչու Աստված հաճախ չի կատարում մեր խնդրանքը

Տեր Հիսուսը մի քանի տեղ Ավետարանում ասում է, որ ինչ որ խնդրենք իր անունով մեզ կտրվի (Հովհ. 14:13, Մարկոս 11:24, Մաթ. 18:19, 21:22): Բայց կյանքում տեսնում եք, որ ամեն մի խնդրանք չի տրվում: Գիտե՞ք ինչից է: Հովհաննես ավետարանիչը գրում է, որ մեր խնդրվածքները պետք է Տիրոջ կամքով լինեն, որպեսզի կատարվեն: Սիրող հայրը կամենում է, որ […]

Եվրոն թանկանում է

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 476.50 ՀՀ դրամ նվազագույն և 477 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 480 դրամ նվազագույն և 480.50 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն գնվում է 550 դրամ նվազագույն և 554.10 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն վաճառվում է 561 դրամ նվազագույն և 565 դրամ առավելագույն փոխարժեքներով: Ռուսական մեկ ռուբլին գնվում է 7.93 դրամ նվազագույն և […]

Հերթական ճոխ հարսանիքը քաղաքական էլիտայում

Հուլիսի 21-ին հերթական շքեղ հարսանիքն է տեղի ունեցել Ռուսաստանում հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում: «Ամբողջ ընտանիքը դրամայի մեջ է, որ ընտանիքի դուստրը տեղափոխվում է այլ քաղաք եւ ընտանիք: Անձամբ ես շատ եմ սպասել այս պահին, վերջապես իմ քույրն էլ կլինի in da houzzzzz: Բարի գալուստ Մոսկվա եւ 10000000% նոր կյանք»,- գրել է Տաթեւիկ Կարապետյանը:  

Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է […]

Հուլիսի 25-ին պլանային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 25-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված