27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2017

Թրամփն ու Պուտինը գաղտնի հանդիպե՞լ են զուգարանում․ Լավրովը պարզաբանել է /տեսանյութ/

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի հանդիպման մասին Համբուրգում։ Ընդ որում՝ նշվել էր, որ նախագահները գաղտնի հանդիպել էին զուգարանում։ Այս լուրերը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես կարծում էի, որ մեծ մարդիկ ամեն ինչ հասկանում են։ Այդուամենայնիվ, ես անընդհատ լսում եմ լուրջ լրատվամիջոցների […]

Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով

Ընդամենը 26 օրում Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով, այս մասին տեղեկացնում է  ԷկոԼուրը։ 2017թ-ին Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ: Լճի մակարդակի անկումը պայմանավորված է Սևանից ոռոգման համար իրականացվող ջրառով: Արդեն իսկ Սևանա լճից բաց է թողնվել […]

«Մեկ տարի դժոխքում ենք…»

«Երկու օր առաջ եմ տեսակցել ամուսնուս հետ ու ծանր հոգևիճակում տուն եմ եկել: Ամուսինս շատ վատ էր: Սիրտը շատ վատ է, մարմինը թույլ է, չի դիմանում…»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով կալանավորված   Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը: Նշենք, որ Լալա Բերնեցյանը մանկահասակ դստեր հետ մնացել է անօգնական վիճակում: Նա չի աշխատում […]

Էգեյան ծովում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Էգեյան ծովում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի երկրաշարժի ցնցումները, որոնք իրենց ուժգնությամբ զիջել են նախորդին, աճող բնույթ են կրել։ Ցնցումները հիմնականում զգացվել են Բոդրումում, Հռոդոսում և Իսթանքյոյում։ Նշվում է, որ երկրաշարժների հետևանքով վերոնշայլ հանգստավայրերից մեծ թվով զբոսաշրջիկները չեղարկում են տուր-փաթեթները և վերադառնում տուն։ Նշենք, որ Հուլիսի 21-ին  ևս Էգեյան […]

Ինչ եղանակ է սպասվում

Ուշադրություն Հուլիսի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել […]

«Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի»

«Արդարությունը և իրավունքը կենդանի Աստծո աթոռի հիմքն են (Սաղմ. 97.2), ուստի ճշմարտությունը և արդարադատությունը պետք է լինեն յուրաքանչյուր պետության աթոռի հիմքը: Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի»: ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ – (1732-1799), ԱՄՆ առաջին նախագահը (1789-97), ամերիկյան նախագահական ինստիտուտի ստեղծողը և հայր-հիմնադիրը: 1787-ին նրա նախագահությամբ մշակվել է ԱՄՆ սահմանադրությունը, որը շատ քիչ փոփոխություններով գործում […]

Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների  դատաիրավական համակարգերին և իրավական փոխօգնությանը վերաբերող խնդիրներին։  Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այցելել է նաև Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն, […]

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին

Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտ Շինսը ծայրահեղ մտահոգիչ է համարել Թուրքիայում ընդդիմության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման պարբերական դեպքերը: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խոսնակը կոչ է արել Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել վերոնշյալ խավերին պատկանող բանտարկյալներին: Միևնույն ժամանակ Շինսը ընդգծել է, որ ԵՄ ֆինանսական աջակցության դադարեցում Թուրքիայի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառելու կարիք չկա: Նա հիշեցրել է, որ ֆինանսավորման  […]

Անահիտ Բախշյանն ազատվել է պաշտոնից

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Henaran.am-ը Բախշյանից հետաքրքրվեց, թե որն է այս որոշման պատճառը, ինչին նա պատասխանեց, որ դա օրենքի պահանջն է, քանի որ  սեպտեմբերին նա դառնալու է 70 տարեկան։ Անահիտ Բախշյանն այս աշխատանքը կատարում էր 2012 թվականից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի