14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Մեկ տարի դժոխքում ենք…»

«Երկու օր առաջ եմ տեսակցել ամուսնուս հետ ու ծանր հոգևիճակում տուն եմ եկել: Ամուսինս շատ վատ էր: Սիրտը շատ վատ է, մարմինը թույլ է, չի դիմանում…»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով կալանավորված   Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը:

Նշենք, որ Լալա Բերնեցյանը մանկահասակ դստեր հետ մնացել է անօգնական վիճակում: Նա չի աշխատում և գտնվում է սոցիալապես ծանր վիճակում:

«Ես արդեն հույսս կորցրել եմ, բայց մտածում եմ գոնե բանտում օգնեն ամուսնուս: Մարդը ակնհայտ ծանր վիճակում է, բայց բուժզնում չկա ու բուժօգնություն էլ չեն ցուցաբերում: Արդեն մեկ տարի մեր առանց այդ էլ դժվար կյանքը դժողք է դարձել»,-ասաց Լալա Բերնեցյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

20106680_319685305143176_7941287810899282848_n

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ