05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էգեյան ծովում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Էգեյան ծովում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի երկրաշարժի ցնցումները, որոնք իրենց ուժգնությամբ զիջել են նախորդին, աճող բնույթ են կրել։ Ցնցումները հիմնականում զգացվել են Բոդրումում, Հռոդոսում և Իսթանքյոյում։ Նշվում է, որ երկրաշարժների հետևանքով վերոնշայլ հանգստավայրերից մեծ թվով զբոսաշրջիկները չեղարկում են տուր-փաթեթները և վերադառնում տուն։

Նշենք, որ Հուլիսի 21-ին  ևս Էգեյան ծովում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը որը զգացվել էր Թուրքիայի Մուղլա շրջանում, ինչպես նաև Հունաստանին պատկանող Կոս կղզում:

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Բոդրում շրջանում վիրավորվել էր 70,  իսկ  Մուղլայի  Դատչա շրջանում  20 մարդ: Փլուզվել են մի շարք շենք-շինություններ: Իսկ հունական կողմում եղել է երկու զոհ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ