Պահպանե՛ք հիգիենայի տարրական նորմերը
Որոշ լրատվամիջոցներ կրկին շահարկում են գերատեսչությունների իբր կասկածելի ու շռայլ ծախսերի «թեման»-ն՝ օրինակ բերելով, մասնավորապես, ախտահանման ու մակաբույծների ոչնչացման ծառայությունների մատուցման նպատակով ոստիկանության կողմից կատարվող վճարումները: Շահարկում են՝ բացարձակ պատկերացում չունենալով այդ խնդրի՝ տարրական հիգիենայի մասին: Եվ ահա ստիպված ենք պարզաբանել բազմիցս պարզաբանվածը: Հակահամաճարակային միջոցառումները կրում են պարտադիր բնույթ և ընդունված են ողջ աշխարհում: […]