27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2017

Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից

ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Հասանովը РИА Новости-ին տված հարցազրույցում  հայտարարել էր, թե տարածաշրջանում հակամարտության շուրջ բանակցությունները արդյունք չեն տալիս:  Նա նշել էր նաեւ, որ Բաքուն ամեն տարի մեծացնում է զինված ուժերի ֆինանսավորումը: Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական […]

Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 13-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային:  Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն […]

Երիտասարդները դեռ լիարժեքորեն չօգտագործված ներուժներից մեկն են. Սվիտալսկի

Այսօր Երևանում մեկնարկեց  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես գալով  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրրորդ ծրագիրն է: Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով»: Դեսպանն ասաց, որ եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է դա ուժեղ ներուժ է: «Քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների […]

Վիետնամ-Հայաստան հարաբերությունները մշտապես ամրապնդվել և զարգացել են

Հուլիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆամ Բին Մինը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Իր ուղերձում ՀՀ ԱԳ նախարարը նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու երկրներն իրական գործընկերություն են ձևավորել և զարգացրել փոխշահավետ համագործակցություն, որը ներառում […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր  հայաստանյան բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 477.50 դրամ է՝ բանկերի գերակշիռ մասում, նվազագույն գինը՝ 476.50 դրամ: 1 դոլարի վաճառքի առավելագույն գինը 481 դրամ է«Արցախ» և «Անելիք» բանկերում, նվազագույն գինը՝ 480 դրամ: 1 եվրոյի առքի առավելագույն գինը 545 դրամ է՝ «Արցախ» բանկում, նվազագույն գինը՝ 540 դրամ՝ «Յունի» և «Արդշին» բանկերում : 1 եվրոյի վաճառքի առավելագույն […]

Ալիևը 21-րդ դարի Հիտլերն է

«Ալիևն իր հայտարարությունում անդրադարձել է նաև ֆաշիզմի, մարդասպանության քննադատությանը, և զավեշտալի է, որ ֆաշիստը քննադատում է ֆաշիզմը, մարդասպանը քննադատում է մարդասպանությունը: Դա նման է Հիտլերին, երբ որ նա բոլորին քննադատում էր, ոչնչացնում ու ասում, որ իր շարժումը քրիստոնեական է: Ալիևը 21-րդ դարի Հիտլերն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով ՀՀ […]

Սփյուռքում հայ երիտասարդները պետք է խոսեն հայերեն /տեսանյութ/

«Մենք ջանում ենք կազմակերպել այնպիսի միջոցառումներ,  որոնց ընթացքում սփյուռքում մեր երիտասարդները կկարողանան միմյանց հետ  շփվել, զրուցել, լեզու, մշակույթ սովորել: Սփյուռքում աշխատում ենք համայնքային կառույցների հետ: Մենք այստեղից ծրագրեր ենք ուղարկում, դրանք ուղարկվում են դպրոցներ, համայնքային կառույցեր, ակտիվ մարդկանց, բայց չենք կարող ամեն մեկին անհատապես ուշադիր լինել:  Սփյուռքահայերը պետք է ներառված լինեն ինչ-որ կազմակերպությունում, որ մասնակցեն […]

Կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերը․ ՀՀ նախագահ /ֆոտո/

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:  Այցի պատեհ առիթով ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր՝ Նախագահ […]

Նախարարը` ՌԴ-ում վարորդական իրավունքների կիրառումից

«Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ վարորդական վկայանները համարվում են ազգային փաստաթղթեր, այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով: Երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական իրավունքի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում և կարող է նաև թույլ չտալ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` խոսելով վերջերս Պետդումայում ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային հոդվածում ընդունված փոփոխությունների մասին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի