30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը` ՌԴ-ում վարորդական իրավունքների կիրառումից

«Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ վարորդական վկայանները համարվում են ազգային փաստաթղթեր, այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով: Երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական իրավունքի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում և կարող է նաև թույլ չտալ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` խոսելով վերջերս Պետդումայում ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային հոդվածում ընդունված փոփոխությունների մասին: Ըստ դրանց հայկական վարորդական վկայականներն անցողիկ չեն ՌԴ-ում:  

Նախարարն օրինակ բերեց հետևյալը. «Երբ մեր հայրենակիցները  Սիրիայից գալիս էին, նրանց վարորդական փաստաթղթերն այստեղ չէին գործում, այդ պատճառով ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, թե որքան ժամանակ ունեն նրանք, որպեսզի քննությունները մեր պահանջներով հանձնեն ու մեր վկայական  ստանան: Այսինքն նմանատիպ երևույթ կա աշխարհի բազում երկրներում, դրանից միակ շրջանցման ելքը ունենալ միջազգային վարորդական իրավունքի վկայական, որը գործում է բոլոր երկրներում ուղղակի հնարավորություն չի տալիս ունենալ վարձու աշխատանք»,-ասաց նա:

Երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ:

Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, և օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ