26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2017

Էմմիի շնորհավորանքը` սկեսրոջը

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Էմմին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` շնորհավորելով սկեսրոջը` ծննդյան կապացությամբ: «Թույլ տվեք կիսվել մեր ընտանեկան ուրախությամբ: Այսօր տղաներիս տատիկի ծննդյան օրն է: Ուզում եմ սրտանց շնորհավորել և առողջություն մաղթել: Եվ քանզի հնարավորություն է ստեղծվել, ուզում եմ նաև շնորհակալություն ասել ինձ սիրող ամուսին, իսկ տղաներիս`հոգատար հայր լույս աշխարհ բերելու համար»,- գրել է նա:

7 օր առաջնագծում

Հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Պաշտոնեական կեղծիք, հետախուզում և հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Արամայիս Գ.-ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքով:

Էհ, միանան` ինչ անեն, երիցս ձախողվե՞ն

Թավշյա հեղափոխության տարբերակ Հայաստանում կգործի միայն մի դեպքում,b երբ իշխանությունը ցանկանա։ Այն, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը ընկած դռնեդուռ միասնակ ջանքերի գնով ազատագրական շարժում սկսելու պրոցես է մուրում, դա վկայում է այն մասին,որ ըննդիմությունը մեզանում կաթվածահար վիճակում է։ Այսինքն ափաշկյարա ընկնենք հրապարակները , դիմենք հախուռն գրոհների ու հետո թե հուսանք, որ մի բան կստացվի։ Սա իհարկե […]

«Հեսա Ծռերը սաղին կգյուլլեն, ու հետո կսկսենք մաքուր էջից»

Ու եթե գնդապետ Վանոյանի որդին մտնի դատարան ու Ծռերին գյուլլի, նրան դժվար բան ասող լինի։ Ով էլ բան ասի, տեղում կմարգինալացվի հասարակության լայն շերտերի կողմից: Այս սարսափելի իրականության վրա են խաղադրույք արել Ծռերի հովանավորները: Քաջ գիտակցելով հայոց ցեղերի թերզարգացվածությունը՝ նրանք «око за око» սոուսով են ամեն ինչ մատուցում: Հեսա Ծռերը սաղին կգյուլլեն, ու հետո կսկսենք […]

Թել-Ավիվը պատրաստ է զենք վաճառել նաև Երևանին

Եթե իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսկինի ելույթներում բաց թողնենք զգացական հատվածը և Բաքվի բռնապետի վարչակարգի սուր քննադատությունը, ինչն, անշուշտ, ականջահաճո է և քարոզչական դաշտում որոշակիորեն օգտակար, ու փորձենք «ցորենը զատել հարդից», ապա կարելի է առանձնացնել երկու կարևոր շեշտադրում: Նախ՝ ակնհայտ է, որ Իսրայելն, ըստ էության, հաշտվել է այն փաստի հետ, որ շատ դեպքերում նաև ԱՄՆ-ում ունեցած […]

Բարեփոխումների մի մասը կատարել ենք, մի մասը դեռ կատարելու ենք

«Զինված ուժերի կառուցվածքը հույժ գաղտնի է, որևէ մեկը թող ակնկալիք չունենա, որ ես պետք է ասեմ, թե ինչ կառուցվածք են ունենալու զինված ուժերը»,-լրագրողներին ասաց  գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ով այցելել էր զինվորական հավաքակայան: Հակոբյանի խոսքով, միանշանակ է, որ զինված ուժերը ենթակա են  բարեփոխումների: «Բարեփոխումների մի մասը կատարել ենք, մի մասը դեռ կատարելու ենք»,-հավելեց նա: Սահմանին տիրող […]

«Ազատ հայրենիք» կուսակցությունը կսատարի Բակո Սահակյանին

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական գալիք ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: «Այսօր տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի՝ կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի օրակարգի հարցերը: Հաստատված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի