«Հեսա Ծռերը սաղին կգյուլլեն, ու հետո կսկսենք մաքուր էջից»
Ու եթե գնդապետ Վանոյանի որդին մտնի դատարան ու Ծռերին գյուլլի, նրան դժվար բան ասող լինի։ Ով էլ բան ասի, տեղում կմարգինալացվի հասարակության լայն շերտերի կողմից: Այս սարսափելի իրականության վրա են խաղադրույք արել Ծռերի հովանավորները: Քաջ գիտակցելով հայոց ցեղերի թերզարգացվածությունը՝ նրանք «око за око» սոուսով են ամեն ինչ մատուցում: Հեսա Ծռերը սաղին կգյուլլեն, ու հետո կսկսենք մաքուր էջից: Տաքսիստները էլ չեն խաբի, բանվորները էլ չեն գողանա, գյուղացին էլ ծույլ չի լինի…
Ասում ես՝ ահաբեկչություն է դա, լավագույն դեպքում հակաճառում են անմեղության կանխավարկածով՝ մոռանալով, որ անմեղության կանխավարկածը բոլորին է վերաբերում, այդ թվում նաև՝ այն ահեղ «ռեժիմին», որի դեմ նրանք պայքարում են: Եթե առանց դատավճռի չի կարելի մարդուն ահաբեկիչ համարել, ուրեմն՝ առանց դատավճռի չի կարելի նաև մարդուն կաշառակեր համարել ու առավել ևս՝ գյուլլել:
Հ.Գ. Էս մեր բազմաչարչար «ազգը» ասում ա՝ սրանց հարցը մենակ գյուլլելով ա պետք լուծել, ես էլ ասում եմ՝ էս ազգի հարցն ա մենակ գյուլլելով լուծվելու: Ըստ էության՝ նույն բանն ենք ասում… բայց իմ ասածը ավելի մարդասիրական է, քանի որ չի ճանաչում սոցիալական դասակարգում կամ կուսակցական պատկանելիություն:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից