Սփյուռքում հայ երիտասարդները պետք է խոսեն հայերեն /տեսանյութ/
«Մենք ջանում ենք կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնց ընթացքում սփյուռքում մեր երիտասարդները կկարողանան միմյանց հետ շփվել, զրուցել, լեզու, մշակույթ սովորել: Սփյուռքում աշխատում ենք համայնքային կառույցների հետ: Մենք այստեղից ծրագրեր ենք ուղարկում, դրանք ուղարկվում են դպրոցներ, համայնքային կառույցեր, ակտիվ մարդկանց, բայց չենք կարող ամեն մեկին անհատապես ուշադիր լինել: Սփյուռքահայերը պետք է ներառված լինեն ինչ-որ կազմակերպությունում, որ մասնակցեն համայնքային կյանքին: Սփյուռքը պետք է կազմակերպված լինի: Մենք ուշադրություն ենք դարձնում հատկապես թույլ կազմակերպված համայնքերին», -այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:
Խոսելով «Արի տուն» ծրագրի մասին՝ բանախոսը նշեց՝ այդ ծրագիրը ինը տարիների ընթացքում հասցրել է բազմաթիվ ծրագրեր իրականացնել:
«Փառք Աստծո, ծրագիրը հաջողություն է ունեցել: Բազմաթիվ երեխաներ եկել են Հայաստան: Այն երեխան, որ այստեղ գալիս է, հետո վերադառնում այլ երկիր, նա իր շուրջը մի տեսակ ուրիշ միջավայր է ստեղծում: Նա հավաքում է իր ընկերներին, ցույց տալիս լուսանկարներ, տեսագտրություններ, պատմում է Հայաստանի մասին ու նրա ընկերներն էլ են ոգևորվում: Հաջորդ տարի մյուսներն էլ ե ցանկանում գալ Հայաստան: Մենք երիտասարդությանը պիտի ուշադրություն դարձնենք, որովհետև մեր ապագան հենց նրանք են: Երտասարդներին պիտի սատարենք, որ նրանք մասնակցեն մշակութային կյանքին, խոսեն հայերեն: Մենք տարբեր քաղաքներում հայկական կենտրոններ ունենք, որտեղ հայերը հավաքվում են, թերթ կարդում, շփվում, կինոներ նայում: Ոմանք նույնիսկ այդ կենտրոններում ծանոթանում են ու ամուսնանում: Մենք ամեն տարի կազմակերպում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում՝ արևելահայերենի ու արևմտահայերենի ուղղությամը: Վերապատրաստում ենք նաև սփյուռաքահայ լրագրողներին: Այն երիտասարդները, ովքեր ցանկանում են հայերեն սովորել, գալիս են Հայաստան՝ դասընթացների մասնակցելու», – նշեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում: