18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վթարի է ենթարկվել «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժշկի մեքենան. կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Վերսալ կահույքի սրահի դիմաց, բախվել են 44-ամյա Հարություն Ա.-ի վարած BMW X6 մակնիշի 60 OQ 006 համարանիշի եւ 37-ամյա Լիպարիտ Մ.-ի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի 34 LN 621 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ-2109»-ի ուղեւորներ 71-ամյա Ժենիկ Մ.-ն եւ 39-ամյա Հասմիկ Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ BMW X6-ը պատկանում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, 45-ամյա Ասատուր Ասատրյանին: Ըստ տեղեկությունների՝ նա ավտոմեքենայում չի եղել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ