11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայտնի է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը

Հուլիսի 4-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարվել է ժողով, որի ընթացքում ընտրվել է պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը։

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ նախաձեռնակ մարմնի ընտրությամբ պաշտոնապես սկսվեց պատրիարքի ընտրության գործընթացը։

Ժողովին, որի ընթացքում ընտրվել է նախաձեռնակ մարմինը, մասնակցել են հայ համայնքի հիմնադրամների վարիչները և պատրիարքության հոգևոր խորհրդի անդամները։ Նախաձեռնակ մարմնի ընտրված անդամները 17-ն են, որոնցից 4-ը պահեստային են, 13-ը՝ հիմնական։

Նախաձեռնակ մարմնի հիմնական անդամներն են՝ Սարվեն Սերթշիմշեք (32 ձայն), Խոսրով Քյոլեթավիթօղլու (29 ձայն), Վարուժան Բուլգան (28 ձայն), Թամար Քարասու (25 ձայն), Խաչիկ Ջանել (24 ձայն), Սարգիս Չավուշյան (24 ձայն), Սեդրակ Դավութհան (23 ձայն), Նազարեթ Օզսահակյան (23 ձայն), Սեբուհ Ասլանգիլ (22 ձայն), Անդրանիկ Քյոսեդաք (21 ձայն), Սևան Չավուշյան (21 ձայն), Սարգիս Քյուլեգեչ (20 ձայն), Մկրտիչ Սերթշիմշեք (20 ձայն)։ Պահեստային անդամներն են՝ Կարպիս Դուրասլան (19 ձայն), Եդեսիա Թըրթըր (19 ձայն), Արման Աթընըզ (18 ձայն), Դավիթ Դամլա (17 ձայն)։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ