10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«ՀՀ-ում երբեք օրենքը հավասար չի եղել բոլորի համար»

«Այո, այսօր մեր Սահմանադրության օրն է, բայց պետք է խոստովանենք՝ մեր Սահանադրությունն ուղղակի գեղեցիկ գրված տեքստ է, որը  1995 թվականից ի վեր՝ այդպես էլ կյանքի չի կոչվում։ Միայն  մի բան նշեմ․ մեր Սահմանադրությունում նշվում է՝ ՀՀ-ն իրավահավասարության, սոցիալական երկիր է, բայց մի՞թե  դա համապատասխանում է իրականությանը։ ՀՀ-ում երբեք օրենքը հավասար չի եղել բոլորի համար. բոլորս գիտենք, որ անհավասարություն կա», –Henaran.am-ի հետ զրույցում այպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ  Գագիկ Համբարյանը։

Վերջինս շեշտեց ՝ մեր երկրում աղքատների թիվը գնալով ավելանում է, իսկ սոցիալական երկրում այսքան աղքատներ չպիտի լինեին։

«Մեր ներկայիս Սահմանադրությունն էլ Իտալիայի Սահմանադրության  «քոփի-փեյստ» արած  տարբերակն է գրեթե։ Հեծանիվ չենք հայտագործել։ Բայց,  այստեղ ամենաէականն այն է, որ թղթի վրա գրվածը պետք է կյանքի կոչել», – նշեց Գագիկ Համբարյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ