14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեղյա՞կ է արդյոք ԿԳՆ-ն՝ Վարդենիսի ավագ դպրոցի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով է դիմել ԿԳ նախարարությանը:

«Հունիսի 14-ին «Առավոտ» էլեկտրոնային թերթում հրապարակվեց «Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով ու փաստաթղթերով» իմ հոդվածը, որտեղ ներկայացված են կոնկրետ փաստեր Գեղարքունիքի նախկին մարզպետի կադրային քաղաքականության շեղումների մասին, որը ԿԳՆ-ի կողմից մնաց անպատասխան:

Շարունակում եմ պնդել, որ 22.10.2016թ. կայացած Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը ընթացել է խախտումներով: Շատ կասկածելի է դպրոցի կառավարման խորհրդի կազմը, որի մեջ գյուղապետի գլխավորությամբ ներկայացված են Սուվարյան գերդաստանի որոշ անդամներ, իսկ գյուղապետի կոռուպցիոն գործունեության մասին գյուղում խոսում են բոլորը եւ նրա համար դպրոցի գործերի մեջ խառնվելն անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Տնօրենի ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչը եղել է Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն Ոսկան Ոսկանյանը, որի ներկայացրած եզրակացությունը ընտրության ընթացքի մասին եղել է կիսատ պռատ եւ նրա նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 2017թ. հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան առաջադրվել է մեղադրանք:

Այս մասին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին 27.06.2017թ. գրավոր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ.Ամբարյանն ու տեղեկացրել, որ նախաքննությունը շարունակվում է:

Ստացվում է, որ Վաղաշենի գյուղապետ Սուվարյանի կոռուպցիոն գործունեությանը հար եւ նման կոռուպցիայի մեջ մեղադրվող անձը տնօրենի ընտրության վերաբերյալ ԿԳՆ է ներկայացրել այն եզրակացությունը, որի հիման վրա կայացած է համարվել Վաղաշենի դպրոցի տնօրենի ընտրությունը, մի՞թե կարելի է վստահել նման մարդու ներկայացրած փաստաթղթին: Եթե ԿԳՆ-ն իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ, ապա, կարծում եմ նրա կողմից այդ փաստաթղթի նկատմամբ պետք է լինի վստահության զրոյական աստիճան:

 Ինչեւէ, սպասում եմ վերոնշյալ հոդվածի վերաբերյալ ԿԳ նախարարության պարզաբանմանը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ