11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2017

Թիվ 191 դպրոցի հիմնանորոգման ժամկետը վաղուց սպառվել է, բայց աշխատանքները չեն շարունակվում

  Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում»  ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0հազ.  դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ  ծրագրով  նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև 2 տարի է հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները  կիսատ թողել գնացել […]

Մանվել Գրիգորյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Մեծարգո՛ պարոն նախագահ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Դեռ 1989-94 թվականների Արցախյան պատերազմի օրերից Դուք ապացուցել եք, որ նվիրված եք Արցախի ժողովրդին, որ հայրենասեր ու պետականամետ գործիչ եք: Հրադադարի կնքումից հետո էլ մասնակցել եք […]

11-ամյա տղան ընկերների հետ սպանել է անցորդին՝ նկատողության համար

ՌԴ Նովոսիբիրսկի ոստիկանները ձերբակալել են 3 դեռահասի եւ մեկ 11-ամյա աշակետի, որոնք մեղադրվում են մի տղամարդու դաժան սպանության մեջ։ Նրանք անցորդին այնքան են ծեծել փայտերով, որ նա մահացել է։ Պատճառը դարձել է այն, որ տղամարդը նկատողություն է արել 11-ամյա տղային։ Հարկ է նշել, որ 15 եւ 16-ամյա տղաներին ձերբակալել են, իսկ ահա գլխավոր մեղավորը՝ 11-ամյա […]

Ես չեմ հարգում դատարանը. Արեգ Կյուրեղյանը հեռացվեց դահլիճից

Ընդմիջումից վերադառնալուց հետո «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Հարություն Բաղդասարյանի, Արա Ղարագյոզյանի, Ինեսա Պետրոսյանի, Տիգրան Հայրապետյանի, Հրանտ Գևորգյանի, Արմինե Վանյանի նկատմամբ և նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմելու է Փաստաբանների պալատ: Իսկ քանի որ դատական նիստերի դահլիճում ոչ մի դատապաշտպան չկար, դատավորը դիմեց ամբաստանյալներին` […]

Արցախյան բանակը եղել ու մնալու է Արցախում միշտ. Էդուարդ Շարմազանովը՝ Չավուշօղլուին

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Մի պետություն, որը բացահայտ աջակցել եւ աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանն, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Արցախյան զինուժը եղել եւ մնալու է Արցախում […]

«Տղերք, շանտղությունից է պետք վիրավորվել»

Վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդիրներին, ասաց՝ շանտղություն է, երբ մենք չենք վերահսկում, թե մեր երեխաները, մայրերն ու քույրերը ինչով են սնվում: Վարչապետի շատ կոպիտ, բայց դիպուկ բնորոշումից հետո փոխվեց ՍԱՊԾ պետը, այդ լուրից հետո շատերս հույս հայտնեցինք, որ սննդի անվտանգության ոլորտում դրական տեղաշարժ կնկատվի, բայց արի ու տես, որ Վարչապետի «շանտղություն» բնորոշումը որևէ […]

ԼՂ ԱԳՆ. Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Ըստ Ղարաբաղի արտգործնախարարության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը Ղարաբաղի կողմից ուղեկցել են ԼՂ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ:    Մանրամասն քննարկման առարկա են դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելմանը, արձանագրված հանցագործությունների բացահայտմանը, համապատասխան քրեական գործերով իրականացվող օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված