22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

11-ամյա տղան ընկերների հետ սպանել է անցորդին՝ նկատողության համար

ՌԴ Նովոսիբիրսկի ոստիկանները ձերբակալել են 3 դեռահասի եւ մեկ 11-ամյա աշակետի, որոնք մեղադրվում են մի տղամարդու դաժան սպանության մեջ։ Նրանք անցորդին այնքան են ծեծել փայտերով, որ նա մահացել է։ Պատճառը դարձել է այն, որ տղամարդը նկատողություն է արել 11-ամյա տղային։

Հարկ է նշել, որ 15 եւ 16-ամյա տղաներին ձերբակալել են, իսկ ահա գլխավոր մեղավորը՝ 11-ամյա տղան, տարիքի պատճառով խուսափել է պատասխանատվությունից։ 

Ոստիկանությունը պարզել է, որ 11-ամյա տղան հայհոյել է բարձրաձայն, իսկ 43-ամյա անցորդը նկատողություն է արել նրան ու ցանկացել շարունակել իր ճանապարհը, սակայն անչափահասները վազել են նրա հետեւից ու սկսել ծեծել։ Արդյունքում տղամարդը մահացել է։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ