10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2017

Բակո Սահակյանն ընտրվեց հանրապետության նախագահի պաշտոնում

Քիչ առաջ տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը: Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն: Շնորհակալություն հայտնելով վստահության համար հանրապետության նորընտիր նախագահը նշել է, որ շարունակելու է իր աշխատանքը նոր եռանդով ու նոր ծրագրերով՝ հանուն Արցախի զարգացման և բարգավաճման: Նշենք որ նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը: […]

Ներկայացվել են ավտոմեքենաների ներկրման ոլորտի խնդիրները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով ընդունեց մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։ Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին  առնչվող մի շարք […]

Նոր Նորքում 5-րդ հարկից ընկնելու հետևանքով 62-ամյա քաղաքացի է մահացել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր տղամարդ կա ընկած։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները, Լյուքսեմբուրգի 1-ին շենքի բակից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել […]

«Մեզ հայհոյել են» /տեսանյութ/

Այսօր  ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու մասին ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին,    լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նշեց՝ ՌԴ-ն ՀՀ-ին որպես պետություն՝ չի ճանաչում: «Նրանք այդ հարցով իրենց ավորիգենին էին դիմում. հարգանք, արժանապատվություն չկա: Այդ ամենից հետո Բաբլոյանը պետք է գար այստեղ ու արտակարգ նիստ գումարեր: Մեզ […]

Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը պիտի հասցվի տարեկան 3 միլիոնի

«Մեծ հույս ունենք, որ մեր վերջնական ձևավորումից կոմիտեի հոգսերը կթեթևանան: Մեր գործունեության ուղղություններից է թվային մարքեթինգի իրականացումը` համացանցում երկրի ճանաչելիություն բարձրացումը: Մենք արդեն այդ գործընթացի իրականացման համար ընդգրկել ենք մարդկանց»,-այսօր ասուլիսին հայտարարեց Զբոսաշրջային զարգացման հիմնադրամի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանը: Նա նկատեց, որ իրենց հիմնական խնդիրը տեղեկատվական դաշտում հաջողության հասնելն է: Նրա խոսքով` միայն պատմամշակութային ժառանգությունը […]

ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը. «Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության […]

«Շատ կտրուկ է լինելու մեր արձագանքը սրան, ու այստեղ որևէ զիջում չի կարող լինել»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ  Արայիկ Հարությունյանին ընդհանրապես չի զարմացնում ռուս պաշտոնյաների կողմից հայտնած կարծիքը թե ռուսերենը պիտի Հայաստանում պետական լեզու հռչակվի:   «Լեզուն կարևոր գործիք է տվյալ պետության համար, այս դեպքում՝ գերտերության քաղաքականությունը տեղ հասցնելու համար, որովհետև երբ այդ ինֆորմացիան միջնորդավորված է հասնում այլ պետություններին, հասարակություններին կամ որոշակի խմբերին, դա ավելի դժվար է լինում, […]

Հուլիսի 20-ին՝ ժամը 12.00-ին, «Հենարան» ակումբում

Հուլիսի 20-ին՝ ժամը 12.00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանը: ԹԵՄԱ՝ Հայ առաքելական եղեկեցին հուլիսի 23-ին կնշի Վարդավառի տոնը. ուրախ ու ազգային տոն՝ Վարդավառ. ինչպե՞ս նշել, ո՞ւր գնալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված