10 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Շատ կտրուկ է լինելու մեր արձագանքը սրան, ու այստեղ որևէ զիջում չի կարող լինել»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ  Արայիկ Հարությունյանին ընդհանրապես չի զարմացնում ռուս պաշտոնյաների կողմից հայտնած կարծիքը թե ռուսերենը պիտի Հայաստանում պետական լեզու հռչակվի:  
«Լեզուն կարևոր գործիք է տվյալ պետության համար, այս դեպքում՝ գերտերության քաղաքականությունը տեղ հասցնելու համար, որովհետև երբ այդ ինֆորմացիան միջնորդավորված է հասնում այլ պետություններին, հասարակություններին կամ որոշակի խմբերին, դա ավելի դժվար է լինում, քան եթե այդ ֆիլտրը հանված է, և անմիջապես այդ խողովակի միջոցով է ինֆորմացիան հասնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Ես շատ ուրախ եմ, որ հասարակության կողմից հակադարձությունը եղավ շատ հստակ, սա ցույց է տալիս, որ այս հարցում, մասնավորապես  զիջումներն անթույլատրելի են: Շատ կտրուկ է լինելու մեր արձագանքը սրան, ու այստեղ որևէ զիջում չի կարող լինել»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ