26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2017

Խորհրդարանի հատուկ նիստից նոր մանրամասներ են հայտնի

  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախ բացման խոսքով հանդես է եկել Խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ով մասնավորապես խոսել է նիստի խորհրդի մասին՝ ներկայացնելով հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներին: Այնուհետև «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցություններից ելույթներով համապատասխանաբար հանդես են եկել Արթուր Թովմասյանը, Վահրամ Բալայանը և Աշոտ Ղուլյանը, ովքեր հիմնավորել են գործող նախագահի առաջադրման իրենց նախաձեռնությունը: Իսկ […]

Հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Արա Խզմալյանը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր։ Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արա Խզմալյանի թեկնածությանը։ Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի բյուջեն, որը կուղղվի զբոսաշրջության ոլորտում պետական ծրագրերի […]

Ինչու են շարունակվում լեզվի շուրջ շահարկումները

Լեզվի շուրջ շահարկումները շարունակվում են, հավանաբար այլ թեմաներ չլինելու պատճառով։ Շարունակվում են, երբ պաշտոնական մակարդակով նշվում է, որ Հայաստանում գործող «Լեզվի մասին» օրենքում որևէ փոփոխություն չի նախատեսվում։ Ի դեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն առաջարկել է Ռուսաստանին վարորդական իրավունքի հետ կապված փոփոխություններ սահմանել առկա օրենքներում` բացառելով օրենքի կիրառումը ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար:  Թեման քննարկման ընթացքում […]

ՍԱՊԾ չունի հակափաստարկներ խայտառակ գործունեության վերաբերյալ հնչեցված մեղադրանքներին

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անդրադառնալով ծառայության նախկին աշխատակիցներ Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանիս կողմից հնչեցված մեղադրանքներին, հարկ է համարել միայն հնչեցված մեղադրանքները դիտարկել որպես ապատեղեկատվություն և զրպարտում, ինչն էլ փորձել է հիմնավորել միայն այն հանգամանքով, որ պատրաստում է հայցադիմում դատարան: Չունենալով որևէ մտահոգություն ծառայության հետ հանդիպել հերթական դատական գործի շրջանակներում` չեմ կարող չնկատել, […]

«Բացառիկ ազնիվ էր»

Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝  «Արմենիա» հեռուստաընկերության «R–Էվոլյուցիա» հաղորդմանը Նախագահ Սերժ Սարգսյանի  հարցազրույցը բացառիկ ազնիվ ելույթ էր. այս մասին քաղտեխնոլոգը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Ինձ համար նախագահի ելույթը բացառիկ ազնիվ էր, բացառությամբ ներքաղաքական վարչապետի հարցի հետ կապված, չնայած այդտեղ էլ կա ազնվություն, որովհետև ենթադրվում է, որ որոշում չկա: Ինչ վերաբերում է ԵՏՄ–ին, զենքի մատարակարարմանը, Արցախի […]

Գոտիների տարբեր ընկալումներ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Մոսկվան, Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների հաստատման ընթացքում պիտի երաշխավորեն, որ Իսրայելի շահերը նկատի առնվեն, ուշագրավ մեկնաբանությունների տեղիք տվեց: Լավրովը խորքում արձագանքում էր Իսրայելի վարչապետի այն հայտարարությանը, որի համաձայն Թել Ավիվը մերժում էր Սիրիայում իրանյան ներկայությունը երկարաձգող զինադադարի հաստատման վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնությունը: Թեհրանի ներկայությունը Իսրայելի անմիջականության մեջ սպառնալիք է […]

«Մեր պաշտոնյաները, որ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ» /տեսանյութ/

Այսօր  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը,   անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու մասին ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին,    լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նշեց՝ այս ամենը մեր քաղաքականության տկարության մասին է խոսում: «Մեր պաշտոնյաները, որ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ։ Ի՞նչ է նշանակում մեր իշխանավորների հայտարարությունը, թե մեր օրակարգում […]

«Սթափվե´ք և միջոցներ ձեռնարկե´ք. Աշոտ Մելիքյանն` իշխանություններին

  Ապրիլ-հունիս ամիսներին ԽԱՊՆ-ն շարունակել է դիտարկել լրագրողների, օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով և մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված` 2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը և արձանագրել է, որ առաջինում որևէ նկատելի զարգացում չի եղել, երկրորդում ընդամենը մեկ նոր մեդադրյսւլ է […]

«Ի՞նչ եք ուզում, ա՛յ մարդ. մի լեզու է մնացել, դա՞ էլ խլեք» /տեսանյութ/

Այսօր գրականագետ Դավիթ Գասպարյանը,  անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու մասին ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝    այդ առաջարկը մեզ համար չի կարող ընդունելի լինել, առավել ևս, եթե հիշենք՝  ռուսաց լեզուն նույնիսկ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում չկարողացան պետական լեզու դարձնել:  «Հիմա սա արդեն այլ բան չէ, քան բռնություն, ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի