10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Մեր պաշտոնյաները, որ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ» /տեսանյութ/

Այսօր  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը,   անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու մասին ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին,    լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նշեց՝ այս ամենը մեր քաղաքականության տկարության մասին է խոսում:

«Մեր պաշտոնյաները, որ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ։ Ի՞նչ է նշանակում մեր իշխանավորների հայտարարությունը, թե մեր օրակարգում նման հարց չկա։ Այս նախադասությունն ասելը նշանակում է` մի օր էլ կլինի։ Մայրենի լեզվին տիրապետել՝ նշանակում է տեր լինել պետականությանը։ Եթե դա չլինի, լեզուս չորանա, սակայն դա նշանակում է հայոց ազգին վերջ։ Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր քաղհասարակությունը ոտքի կկանգնի, եթե հարցը մտնի օրակարգ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ