«Սթափվե´ք և միջոցներ ձեռնարկե´ք. Աշոտ Մելիքյանն` իշխանություններին
Ապրիլ-հունիս ամիսներին ԽԱՊՆ-ն շարունակել է դիտարկել լրագրողների, օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով և մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված` 2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը և արձանագրել է, որ առաջինում որևէ նկատելի զարգացում չի եղել, երկրորդում ընդամենը մեկ նոր մեդադրյսւլ է ի հայտ եկել։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: նա նշեց, որ այս փաստերը ևս մեկ անգամ հիմք են տալիս ասելու, որ նախաքննության արդյունավետությունը բավարար չէ,և Հատուկ քննչական ծառայության քայլերը համարժեք չեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասշտաբներին։
Երկրորդ եռամսյակի կարեւոր իրադարձություններից Աշոտ Մելիքյանն առանձնացրեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մայիսի 2-ին հայտարարած մրցույթը թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքսի) ստեղծման համար։ «Մեկ տարի առաջ կազմակերպած նույնատիպ մրցույթը չկայացած համարվեց դիմողներ չլինելու պատճաոով։ Մեծ է հավանականությունը, որ նույնը տեղի կունենա նաեւ այս անզամ։ Պատճառը խոցելի հայեցակարգային մոտեցումներն ու օրենսդրական դրույթներն են»,-նկատեց նա։
Վերջինս նշեց, որ մայիսի 31-ին Ազզային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությունների կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում է կարգավորել ռադիոհեռարձակման անցումը թվային համակարգին։ «Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել առանց շահագրգիռ հասարակական լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացնելու, ինչպես և նախորդ տարիներին հեռուստահեռարձակման թվայնացմանը վերաբերող մի շարք այլ օրինագծերի դեպքում։ Մինչդեռ, արդեն ընդունվելուց եւ հրապարակվելուց հետո այն մի շարք մտահոգություններ առաջացրեց, օրինակ ինչո՞ւ թվայնացման պայմաններում, երբ բազմաթիվ հաճախականություններ են ազատվում, հնարավորություն չի տրվում երկրի բոլոր մարզերում տեղական մասնավոր ռադիոընկերություններ հիմնել ու գործարկել։
Ի տարբերություն այս օրենքի, ապրիլ-հունիս ամիսներին շարունակվեց լայնորեն քննարկվել շրջանառության մեջ դրված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, ինչի արդյունքում իշխանությունները որոշ զիջումների գնացին»,-ասաց նա։
Ամեն դեպքում, Աշոտ Մելիքյանն արձանագրում է, որ լրագրողների նկատմամբ բռնությունների ու ճնշումների դեպքերն աճել են մոտ 3 անգամ: Նա իշխանություններին կոչով դիմեց, որպեսզի պատժեն լրագրողների նկատմամբ բռնություն կիրառողներին:
«Սթափվե´ք և միջոցներ ձեռնարկե´ք, քանի որ հակառակ դեպքում խոսքի ազատությունը չի կարող լինել ընդհանրապես:
Պետք է հաղթահարել անպատժելիության մթոնոլորտը, իրավապահ մարմինները պիտի լինեն իրենց բարձրության վրա, խոսքի ազատությունը պիտի իսկապես հաստատվի Հայաստանում:
Երկրորդ կարևորագույն քայլը պիտի լինի լրագրողական հանրության պայքարն իրենց իրավունքների համար»,-եզրափակեց նա: