26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2017

Չէ ախպեր ջան, ինձ դզում ա էս դիզայնը. մենք հո հավ չենք. Ֆիրդուսում լարված է

«Մենք խնդրել ենք, որ այս հարցը հետաձգեք մինչև ամանոր, բայց քաղաքապետարանը մեզ ոչ մի ձևով չի լսում»,-Ֆիրդուսի առևտրականներն ու բնակիչներն այս խոսքերով դիմեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր, ինչպես արդեն հայտնել ենք, փորձում են վաղ առավոտից ապամոնտաժել Ֆիդուսի շուկան: Քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, որ առևտրականներին դեռ ամիսներ առաջ տեղեկացվել էր, որ շուկան ապամանտաժվելու է:  Ի դեպ, հարակից […]

Հեռանալուց առաջ պետք չէ հայհոյել

 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել կոչով՝  ՀՀ-ն պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: «Եթե դա հիմա չարվի, ուրեմն պետական շահերը ստորադասվում են ինչ-որ հարցերի»,- նշել էր Մարուքյանը: Մարուքյանի կոչը կապված էր ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկի հետ: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի թղթակցի հետ […]

«Դրանց պապան թույլ չի տա, որ գնան…». ՀԱԲ-ի Հարութը զայրացավ /տեսանյութ/

«Դա տենց եղել ա ու տենց էլ մնալու ա, նախարարի տղեն երբեք չի ծառայել ու չի ծառայի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ): Ազատամարտիկը չի զարմանում, բայց զայրանում է.«Միշտ էլ հասարակ մարդու տղան է հայրենիքը սիրում ու զոհվում: Դրանց պապան թույլ չի տա, որ դրանք գնան… որ պատերազմ լինի էլի մենք ենք […]

Մոսկվայի հաշվարկը հեռուն է գնում. Առավոտ

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը չի բացառում, որ Ռուսաստանում հայ վարորդների նկատմամբ իրականացվող ճնշումներն ուղղված են Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման դեմ: «Մոսկվայի այս կեցվածքը ինձ հիշեցնում են 2012-2013 թթ.  Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումները: Այն ժամանակ էլ Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ կանխել Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի եւ ԵՄ- ի միջեւ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը եւ դրա համար […]

Խաղի նոր կանոններ

Արարատի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց «Հասարական կազմակերպությունների մասին» նոր օրենքով սահմանված փոփոխությունները, ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը:  «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել փետրվարի այս տարվա ձետրվարի 4-ին, թելադրում է խաղի նոր կանոններ, ներդրվել են նոր ինստիտուտներ, փոփոխություններ […]

Սուրենյանը հետաձգում է Ադրբեջանի կործանումը. Իրավունք

Պարզվում է՝ Ադրբեջանն այդքան չի ( վախենում Հայաստանում գտնվող «Իսկանդերից», որքան ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի մաղ­թանքներից: Գ. Սուրենյանի կիսակատակ սոցցանցային գրառումը հիստերիա է առաջացրել ադրբեջանական լրատվամի­ջոցներում: Մասնավորապես’ վերջիններս : Սարսափել են նրանից, որ օդերեւութաբանության կենտրոնի պետը, անդրադառնա­լով Ստամբուլում տեղի ունեցած ջրհեղե­ղին, տարոսը մաղթել է Ադրբեջանին: Ի դեպ, հատկանշական է նաեւ այն, […]

Լույս չի լինելու Երեւանում և Շիրակում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 19-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 16, Կուրղինյան փ. 3, 5, 7 շենքերը, Շահումյան 1, 2, 3 եւ Նորագավիթ 4, 5 փողոցները, 10:30-16:30 Ավան՝ 5-րդ փողոցի սեփական տները; 4-րդ փողոցի 1-ին եւ 2-րդ նրբանցքները; […]

Կկոտրի՞. Իրավունք

Երեք ամիս առաջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, որ 3 օր ռուս- վրացական սահմանին կանգնեցված ապրանքը՝ շաքարավազը, անցնելով բոլոր ստուգումները, «չերեւացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել՝ տեղ հասցնելը համարելով անհնար: «Հայազ­նի» անդամը նաեւ գրել էր, որ տեղի ունեցածի մասին մանրամասն կներկայացնի հաշվետվություն: Թերթի տեղեկություններով՝ «Հայագն»-ի անդամը օգոս­տոսին կներկայացնի […]

Վաղ առավոտից փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան. առևտրականները չեն թողնում

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր առավոտվանից փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան: Սակայն շուկայի առևտրականներն ամեն կերպ խոչընդոտում են սրան: Վաճառողներն ասում են, որ թույլ չեն տա իրենց զրկել օրվա հացից և թույլ չեն տա քանդել շուկան: Հիշեցնենք, որ որոշումը վերահաստատվել էր ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից: Առևտրականներին առաջարկվում  է տեղափոխվել վաճառքի այլ կետեր, սակայն նրանք պահանջում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի