11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կկոտրի՞. Իրավունք

Երեք ամիս առաջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, որ 3 օր ռուս- վրացական սահմանին կանգնեցված ապրանքը՝ շաքարավազը, անցնելով բոլոր ստուգումները, «չերեւացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել՝ տեղ հասցնելը համարելով անհնար:

«Հայազ­նի» անդամը նաեւ գրել էր, որ տեղի ունեցածի մասին մանրամասն կներկայացնի հաշվետվություն: Թերթի տեղեկություններով՝ «Հայագն»-ի անդամը օգոս­տոսին կներկայացնի մանրակրկիտ ուսումնասիրություն, թե ում «թեթեւ» ձեռքով հետ ուղարկվեց ապրանքը: Կուսակցականի նպատակն է կոտրել Հայաստանում մոնոպոլիաները՝ մասնա­վորապես շաքարային «իմպերիան», որի ղեկավարը պատգամավոր ու գործարար Սամվել Ալեքսանյանն է: Հայտնի է, որ շաքար ներկրելու մենաշնորհը նրանն է: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ ամիս «Հայազնը» լուծարվեց ու միացավ ՍԴՀԿ-ին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ