Խաղի նոր կանոններ
Արարատի մարզում գործող հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց «Հասարական կազմակերպությունների մասին» նոր օրենքով սահմանված փոփոխությունները,
ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը: «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել փետրվարի այս տարվա ձետրվարի 4-ին, թելադրում է խաղի նոր կանոններ, ներդրվել են նոր ինստիտուտներ, փոփոխություններ են կատարվել կազմակերպությունների պարտականությունների եւ իրավունքների դաշտում»,- ասաց Կարեն Զադոյանը: Դասընթացը կազմակերպվել էր «Արարատ ինֆոտուն» ծրագրային գրասենյակում եւ աջակցությամբ:
Այն անցկացվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական
երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Կարեն Զադոյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաեւ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ նշելով, որ դրա շրջանակներում լուծվելու են ՀԿ-ների առջեւ ծագած խնդիրները՝ նրանց կարողությունների զարգացման եւ ուժեղացման միջոցով: Խոսքը վերաբերում հանրային քաղաքականությունների մշակման եւ իրականացման, կոալիցիաների ստեղծման եւ զարգացման, հանրային վերահսկողության իրականացման, ինչպեսպեւ կառավարության ու ՏԻՄ-երի հետ կայուն, կառուցողական երկխոսության ձեւավորման ու խորացման կարողություններին.
«Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ այս կարողություններն ամենաքիչն են
զարգացած ՀԿ-ներում։ Իհարկե, կասեք, որ ամենաքիչ զարգացածը ֆինանսական միջոցներ
հայթայթելու կարողությունն է, այո՛, դա այդպես է, այն խնդիր է Հայաստանի ՀԿ-ների համար,
սակայն եթե դուք ունեք լավ ֆինանսական միջոցներ հայթայթելու հնարավորություն, սակայն
չունեք վերոնշյալ չորս կարողությունները, ապա դուք չեք կարող ազդել Հայաստանում
որոշումների կայացման ու հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա»:
Ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրոպական միության կողմից: