10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2017

Շտապ հայտարարություն «Սանիթեք» ընկերության կողմից

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։ Խափանման պատճառն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ նետել են աղբամանների մեջ. արդյունքում՝ միաժամանակ աշխատանքի […]

«Արտուշ, Արտուշ…».«Սասնա ծռերի» -ի հարազատները երգում են/տեսանյութ/

«Սասնա ծռերի» խմբի 14 անդամների գործով  արտագնա դատական նիստին այսօր՝ հուլիսի 19-ին, «Սասնա ծռերի» հարազատներն ու աջակիցները դատական նիստերի դահլիճում ազգագարկան եւ խմբի անդամներին նվիրված երգեր են երգում եւ վանկարակում խմբի անդամների անունները:  Դատավորը չէր հայտնել, թե ընդմիջումը ինչքան ժամանակով է հայտարարվում: «Սասնա ծռերի»-ի հարազատները պարբերաբար բղավում էին «Արտուշ, Արտուշ…»: Նշենք, որ այսօր նիստերի դահլիճ […]

Ալիևի ընտանիքի ֆինանսական դերը ահաբեկիչներին զենք առաքելու գործում

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ ես գրել էի բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիևայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված սենսացիոն բացահայտումների մասին, որը գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով և զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին […]

Այս պահին ապամոնտաժում են Ֆիրդուսի շուկան /ֆոտոշարք, տեսանյութ/

Այս պահին Երևանում ապամոնտաժում են Ֆիրդուսի շուկան: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը դեպքի վայրից, առևտրականներն ու հարակից տարածքում ապրող մարդիկ դժգոհ են, փորձում են թույլ չտալ , բայց ապարդյուն: Մեքենաները գործի են դրվել, վրաններն էլ պոկվում են: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ շուկայի աշխատակիցները փորձում են խանգարել շուկան ապամոնտաժող վարպետներին, բայց իզուր:  Աշխատակրցներից ոմանք  արցունքն աչքերին […]

Պաշտպանները լքեցին դահլիճը. թեժ իրավիճակ

Շուրջ 2 ժամ տևած ընդմիջումից  հետո «Սասնա ծռեր»  14-ի գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերջապես եկավ խորհրդակցական սենյակից  հայտարարեց, որ սանկցիա է կիրառել փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արայիկ Պապիկյանի: Կրկին չսպասելով նախագահող դատավորի թույլտվությանը փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարություն արեց: Իր հայտարարության մեջ փաստաբանը նշեց. «Կարգադրիչների զեկուցագրի հիման վրա նախագահողը սանկցիա կիրառեց մեր գործընկերների վրա և […]

Երևանի քաղաքապետարանն արձագանքում է Ֆիրդուսի առևտրականներին

«Առևտրականների հետ դեռ մեկ տարվա ընթացքում փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը պարբերաբար հանդիպել է երկու կամ երեք անգամ ու ասել, որ այդտեղ պետք է քաղաքաշինական ծրագիր իրականացվի՝ պատրաստակություն հայտնելով աջակցելու Ֆիրդուսի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու հարցում, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել առևտուր անել»,-Henaran.am-ին ասացին Երևանի քաղաքապետարանից` անդրադառնալով Ֆիդուսի առևտրականների բողոքներին: Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի աշխատակիցները շուկան ապամոնտաժելու փորձ […]

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի դանակահարության հետքերով. վիճակը ծայրահեղ ծանր է

Ինչպես հայտնել ենք, հուլիսի 17–ին Երևանում դանակահարվել է  «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը: Նույն օրը Ռուբեն  Պողոսյանը շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին Henaran.am-ին հայտնում են հիվանդանոցից:  Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի բաժնի  պատասխանատու Տաթև Գրիգորյանը նշեց՝ հոգեբանը  հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով գլխի և վերին […]

Նախագահն Արագածոտնի մարզում էր (ֆոտո)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:  Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման և երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաև զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում: Առաջարկներից մեկը վերաբերել է գիտակրթական կենտրոնի ստեղծմանը, որի գործունեությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված