14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի դանակահարության հետքերով. վիճակը ծայրահեղ ծանր է

Ինչպես հայտնել ենք, հուլիսի 17–ին Երևանում դանակահարվել է  «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը: Նույն օրը Ռուբեն  Պողոսյանը շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին Henaran.am-ին հայտնում են հիվանդանոցից: 
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի բաժնի  պատասխանատու Տաթև Գրիգորյանը նշեց՝ հոգեբանը  հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով գլխի և վերին վերջույթներին ստացած բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով:
Այժմ վիճակը ծայրահեղ ծանր է:

«Քաղաքացին   հիվանդանոց տեղափոխվելուց հետո անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը»:

Հավելենք՝ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թվականի  ծնված Ռուբեն Պողոսյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռուբեն Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: 

Նշանակվել է դատաբժշկական քննություն: Կատարվում է քննություն:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ