11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Շտապ հայտարարություն «Սանիթեք» ընկերության կողմից

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։ Խափանման պատճառն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ նետել են աղբամանների մեջ. արդյունքում՝ միաժամանակ աշխատանքի մեջ գտնվող մի քանի մեքենաներում անսարքություններ են առաջացել։ Պատճառն այն է, որ, թեև աղբատար մեքենաները համալրված են աղբը սեղմելու համար նախատեսված հատուկ սարքերով, դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբը սեղմելու համար, ուստի երբ շինարարական աղբը հայտնվում է սեղմիչ սարքի հատվածում,  վերջինս վնասվում է։

Ընկերության աշխատակիցները, մասնավորապես՝ մեքենաների սպասարկման անձնակազմը, աշխատում են արտակարգ ռեժիմով՝  փորձելով հնարավորինս արագ շտկել տեխնիկական խնդիրները։

Հիշեցնենք, որ  «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենաների մեծ մասը նախատեսված չէ ծանր շինարարական աղբ տեղափոխելու համար, իսկ ընկերությունը չի զբաղվում աղբի այդ տեսակի տեղափոխությամբ։ Ընկերությունը դիմում է բնակիչներին՝ կոչ անելով շինարարական աղբի տեղափոխման համար օգտվել հատուկ ծառայություններից և, առավել ևս, չնետել նման աղբն աղբամանի մեջ՝ առաջացնելով արհեստական խոչընդոտներ աղբահանության գործընթացում։

Ընկերությունը հայցում է բարեխիղճ բնակիչների ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար և վստահեցնում, որ խնդրի լուծման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ