14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍԱՊԾ չունի հակափաստարկներ խայտառակ գործունեության վերաբերյալ հնչեցված մեղադրանքներին

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անդրադառնալով ծառայության նախկին աշխատակիցներ Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանիս կողմից հնչեցված մեղադրանքներին, հարկ է համարել միայն հնչեցված մեղադրանքները դիտարկել որպես ապատեղեկատվություն և զրպարտում, ինչն էլ փորձել է հիմնավորել միայն այն հանգամանքով, որ պատրաստում է հայցադիմում դատարան:

Չունենալով որևէ մտահոգություն ծառայության հետ հանդիպել հերթական դատական գործի շրջանակներում` չեմ կարող չնկատել, որ նույն ասուլիսին հրավեր էր ստացել նաև ծառայությունը, որտեղ կարող էր հնչեցնել իր կարծիքն ու դիրքորոշումը, այդպիսով որպես կողմ հնարավորություն տալով ինչպես լրագրողներին, այնպես էլ հասարակությանը, խնդիրը դիտարկել` հաշվի առնելով բոլոր կողմերի դիրքորոշումները: Ծառայությունը չի մասնակցել, քանզի չունի որևէ իրական հակափաստարկ, ավելին.  դա է վկայում նաև առ այսօր շարունակվող լռությունը:

Հատկանշական է նաև, որ սեփական գործարար համբավի մասին իբրև մտածող կառույցը չի ներկայացրել, թե ծառայության հասցեին հնչեցված մեղադրանքներից որոնց հետ համամիտ չէ՝ այդպիսով հասարակությանը թողնելով միայն ծառայության հասցեին հնչեցված մեղադրանքների մասով տեղեկացվածության հարթությունում. ո՞ր փաստերն են խեղաթյուրված, որո՞նք չպետք է ազդեն ծառայության վարկանիշի և գործարար համբավի վրա:

Վերոգրյալն ապացուցում է, որ ծառայության հաղորդագրությունն ունի մեկ նպատակ՝ երկարաձգել և որոշ ժամանակով դադար վերցնել՝ հասարակության ուշադրությունը շեղելով խայտառակ գործելաոճի մասին հրապարակումներից և բարձրաձայնված պրոբլեմներից:

Հ.Գ. Դատարանում ևս պատրաստ եմ ապացուցել իմ կողմից հնչեցված բոլոր մեղադրանքների ճշմարտացիությունը, խոսքերս ասված են ուղիղ, չեմ հրաժարվում իմ կողմից հնչեցված որևէ մեղադրանքից, ավելին` ուրախ եմ, որ իմ կողմից հնչեցված մեղադրանքները կապացուցվեն նաև դատարանի որոշմամբ, երբ ասվածներս զրպարտություն չեն դիտարկվի: Սակայն, ծառայության դատարան գնալու մասին լուրը չի կարող ստվերել բարձրացված խնդիրների կարևորության հարցը կամ այն հետաձգել անհայտ ժամկետով:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասնիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

 աշխատանքից ապօրինի ազատված նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյան  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ