27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բակո Սահակյանն ընտրվեց հանրապետության նախագահի պաշտոնում

Քիչ առաջ տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:

Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար հանրապետության նորընտիր նախագահը նշել է, որ շարունակելու է իր աշխատանքը նոր եռանդով ու նոր ծրագրերով՝ հանուն Արցախի զարգացման և բարգավաճման:

Նշենք որ նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը:

«Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում էր Արմո Ծատուրյանը:

Հավելենք, որ ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։

Նշենք, որ Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Խորհրդարանի ընտրած Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ