06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես չեմ հարգում դատարանը. Արեգ Կյուրեղյանը հեռացվեց դահլիճից

Ընդմիջումից վերադառնալուց հետո «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Հարություն Բաղդասարյանի, Արա Ղարագյոզյանի, Ինեսա Պետրոսյանի, Տիգրան Հայրապետյանի, Հրանտ Գևորգյանի, Արմինե Վանյանի նկատմամբ և նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմելու է Փաստաբանների պալատ: Իսկ քանի որ դատական նիստերի դահլիճում ոչ մի դատապաշտպան չկար, դատավորը դիմեց ամբաստանյալներին` հարցնելով, թե արդյոք չեն ցանկանումօգտվել հանրային պաշտպանի ծառայությունից: 

Վարուժան Ավետիսյանն ասաց, թե ինքը չի հրաժարվում իր պաշտպանի ծառայություններից և միայն հաջորդ դատական նիստին կարող է ասել, թե արդյոք ցանկանում է նիստն անցկացվի առանց իր պաշտպանի ներկայության, թե ոչ: Նույնն ասաց նաև Պավել Մանուկյանը, իսկ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հայտարարեց, որ չի հարգում դատարանին և չի էլ հրաժարվում իր պաշտպանի ծառայություններից: դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ, սակայն վերջինս կրկնեց. «Նորից եմ ասում` ես չեմ հարգում դատարանը»:

Արտուշ Գաբրիելյանն էլ սանկցիա կիրառեց նրա նկատմամբ ու հեռացրեց դահլիճից 10 ժամով:

Դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը մինչև հուլիսի 26-ը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ