11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան Կատարի հետ միասին անցկացնելու է ցամաքային, ռազմածովային և օդային  զորավարժություններ:

«Այս զորավարժությունը տեղի է ունենալու Թուրքիայի և Կատարի միջև գոյություն ունեցող երկկողմ պայմանագրի շրջանակներում: Կատարը միակ երկիրը չէ, ում հետ զորավարժություն ենք անցկացնում»,- ըստ թուրքական «Kanalahaber » լրատվակայքի՝ ասել է  Քուրթուլմուշը: 

Վերջինս շեշտել է,  որ զորավարժության անցկացման ամսաթիվը առաջիկա օրերին հայտնի կդառնա:

Հավելենք, որ վերջերս Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք արաբական երկրներ և Մալդիվները հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: Իսկ Կատարի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրը հանդիսացող Սաուդյան Արաբիան դադարեցրեց ցամաքային և օդային հաղորդակցությունը Կատարի հետ: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ