14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ից Սմբատը չի հրաժարվում իր պաշտպանից

Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 19-ին «Սասնա ծռեր»  14-ի գործով դատավարությունը ընդմիջումից հետո շարունակվեց:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարան չի ներկայացել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
Դատավորը նշեց, որ պաշտպանը հինգ դատական նիստ չի ներկայացել, իսկ ըստ օրենքի երեք դատական նիստ չներկայանալու դեպքում պաշտպանը մեխանիկորեն հրաժարվում է պաշտպանյալից:

Սմբատ Բարսեղյանը նշեց, որ ինքը չի հրաժարվում իր պաշտպանից և այլ պաշտպանի կարիք չունի, դեմ չէ որ դատական նիստը շարունակվի առանց իր պաշտպանի ներկայության:

Դատարանին դիմում էր հղել նաև պաշտպան Լուսինե Սահակյանը, ով նշել էր, որ մինչև օգոստոսի 15-ը գտնվելու է արձակուրդում և դուրս է գալու երկրից:

Դատավորը առաջարկեց բոլոր պաշտպաններին նիստ հետաձգել մինչև օգոստոսի 15-ը և այդ ընթացքում բոլորով արձակուրդ գնալ: Պաշտպանները բուռն ծիծաղով ընդունեցին առաջարկը:

Դատավորը շրջանցեց թեման և անցավ առաջ:

Դատական նիստը կրկին անգամ ընդմիջվեց 20 րոպեյով:

Նա նշեց, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը թույլ չի տալիս իրեն խուզարկել ու այդ պատճառով դահլիճում չէ: Դատավորի սխալ արտահայությունը կրկին անգամ ծիծաղի ալիք բարձրացրեց:

«Նա զննությունը խուզարկություն է համարում, ես դրա համար այդպես ասացի»,-սխալն ուղղեց դատավորը:

Նշենք, որ գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ ապակեպատ դահլիճ են սարքել:Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ