28 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2017

Դավիթ Հարությունյանը հոգնե՞լ է

«Ընտրություններից հետո պարզ կդառնա՝ կախված նրանից, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի Ազգային ժողովում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում իր քաղաքական ապագան: Հիշեցնենք՝ նախարարն ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում: Այս առնչությամբ Henaran.am-ի հարցին, Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ համարել նպատակահարմար շարունակել իմ աշխատանքն օրենսդիր մարմնում»: Իսկ գործադիր աշխատանքը […]

«Եթե ձեզ թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, սխալվում եք»

«Ընտրական օրենսգիրքը, այդ թվում համամասնական ընտրացուցակներով քվեարկության համակարգը ընդունվել է Ազգային ժողովի կողմից, այդ թվում ՀՀԿ խմբակցության կողմից կողմ քվեարկելով: Նորմալ է, որ կլինեն դեմ կարծիքներ, դա նշանակում է, որ կա բազմակարծություն»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ հենց ՀՀԿ-ականներն են բողոքում տարածքային ցուցակներով ընտրելու համակարգից, այսպես արձագանքեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար […]

Մարտի 1-ի մեղավորները. Քոքոբելյանը նկատում է

«2008 թվականի մարտի 1-ին կատարվածի համար մեղավոր են այն ժամանակվա իշխանության բոլոր ներկայացուցիչները»,-այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանի խոսքով՝ ինքն անուններ կարող է տալ, բայց խուսափում է դրանից հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. «Անուններ իհարկե կարող եմ տալ, այդ մարդկանցից շատերը հիմա նույնպես իշխանության մաս […]

«Այս մարմինը պետք է գնահատական հնչեցնի, այլ ոչ թե մեղադրանք»

«Հաշվեքննիչ պալատի մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին: «Սա չափազանց կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որը բխում է սահմանադրական բարեփոխումներից և Հայաստանում պառլամենտական համակարգի ներդրումից: Շատ կարևոր է, որ դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ մենք հին մտածողությանը վերջ ենք տալիս, […]

Վերահսկիչ պալատը կանվանափոխվի. նոր արտոնություններ

Օրենսդիր մարմինը քննարկում է «Հաշվեքննիչ պալատի մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Վերահսկիչ պալատը վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ: Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանն ասաց, որ  սա բխում է սամանադրական բարեփոխումներից: Հաշվեքննիչ պալատն, ըստ նրա, մեծ դեր է ունենալու հանրային կառավարման գործընթացում, ինչն, անշուշտ, կբարձրացնի հանրային ռեսուրսների արդյունավետությունը: Գագիկ Մինասյանը հավելեց, որ միջազգային փորձն […]

Ֆրանսիայում նախագահի ելույթի ժամանակ կրակոցներ են հնչել /տեսանյութ/

Ֆրանսիայում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ժամանակ։ Նախագահը հասարակության առաջ ելույթ է ունեցել, երբ կրակոցի ձայն է լսվել։ Պարզվել է, կրակողը նախագահական դիպուկահարն է, ով կողքի շենքի տանիքին է եղել՝ պաշտպանելու համար նախագահին եւ պատահաբար կրակել է։ Թե ինչպես կարթղ էր նման բան տեղի ունենալ, անհասկանալի է։ Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄՆ դեսպանը ոչ թե զգուշացնում է, այլ ակնարկում

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքացիների վրա տոտալ հարձակում կա՝ զանգերով, ծանոթներով, բակերով ձայնորսությամբ են զբաղված: «Բացատրությունը հետևյալն է, քանի որ տեղամասերում քչացել է կեղծիքը, որովհետև ցուցակների հրապարակումը և ամբողջ պրոցեսի նկարահանումը դժվարեցրել է կեղծարարների գործը, իրենք հարձակվել են մարդկանց վրա»,-նշեց Ա. Մանուկյանը: Ըստ պատգամավորի՝ եթե նույնիսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի