08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մարտի 1-ի մեղավորները. Քոքոբելյանը նկատում է

«2008 թվականի մարտի 1-ին կատարվածի համար մեղավոր են այն ժամանակվա իշխանության բոլոր ներկայացուցիչները»,-այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Քոքոբելյանի խոսքով՝ ինքն անուններ կարող է տալ, բայց խուսափում է դրանից հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. «Անուններ իհարկե կարող եմ տալ, այդ մարդկանցից շատերը հիմա նույնպես իշխանության մաս են, բայց կխուսափեմ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։ Միայն կասեմ, որ մեղավոր են 2008 թվականի գործող իշխանության բոլոր անդամները անխտիր, եւ նրանք պետք է պատժվեն»,-նշել է Քոքոբելյանը:։

Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ