27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

«Այս մարմինը պետք է գնահատական հնչեցնի, այլ ոչ թե մեղադրանք»

«Հաշվեքննիչ պալատի մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին: «Սա չափազանց կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որը բխում է սահմանադրական բարեփոխումներից և Հայաստանում պառլամենտական համակարգի ներդրումից: Շատ կարևոր է, որ դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ մենք հին մտածողությանը վերջ ենք տալիս, որ այս պալատը չի լինելու պատժիչ մի մեխանիզմ, Հաշվեքննիչ պալատի հիմնական գործառույթը պիտի լինի աուդիտորական գործառույթները, այսինքն՝ նա պետք է գնահատական հնչեցնի, այլ ոչ թե մեղադրանք»,-ասաց նա, ապա հարցրեց.

«Գտնո՞ւմ եք, որ այս օրենսդրական նախաձեռնությունում առկա հոդվածները և փիլիսոփայությունը բավարար են, որ ապագայում այս պալատի ներկայացուցիչներն այլևս այս ամբիոնից հանդես չգան իրավական կամ քաղաքական գնահատականներով, որովհետև այդ գործառույթը այդ մարմնինը չէ»:

Ըստ Է. Շարմազանովի՝ այս մարմինը պիտի պրոֆեսիոնալ գործողություններ իրականացնի՝  այլ լիազոր պետական մարմինների գործառույթների մեջ մտնելու փոխարեն, ինչպիսիք են դատախազությունը և այլն:

Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե աուդիտորական մարմինը չի ցուցաբերում քաղաքական զսպավածություն, ապա նա դադարում է  լինել այն մակարդակի վրա, որ համապատասխան մարմինների կողմից լուրջ ընդունվի: «Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, քաղաքական իրադարձություններին գնահատական չի տալիս, իրավական գնահատական չի տալիս: Այս սկզբունքները շատ կարևոր են, որ ասենք՝ մեր Հաշվեքննիչ պալատը զերծ է քաղաքական գործառույթներից,  կտա մասնագիտական ու անկողմնակալ տեղեկատվություն, որի վրա քաղաքական գործիչները կարող են բարձրացնել խնդիրներ, և այս փոփոխությունը հանրային կառավարման արդյունավետության բարձրացում է ենթադրում»,-նկատեց Գ. Մինասյանը:

Արձագանքելով Է. Շարմազանովն ընդգծեց, թե չի ուզում ստվեր գցել նախորդ մարմնի՝ ՎՊ-ի աշխատանքների վրա. «Պարզապես մենք պարտավոր ենք ավելի սթափ ու պրոֆեսիոնալ մոտեցումներ ցուցաբերել ու չմտնել այլ պետական լիազոր մարմինների գործառույթների մեջ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ