27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Վերահսկիչ պալատը կանվանափոխվի. նոր արտոնություններ

Օրենսդիր մարմինը քննարկում է «Հաշվեքննիչ պալատի մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Վերահսկիչ պալատը վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ:

Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանն ասաց, որ  սա բխում է սամանադրական բարեփոխումներից: Հաշվեքննիչ պալատն, ըստ նրա, մեծ դեր է ունենալու հանրային կառավարման գործընթացում, ինչն, անշուշտ, կբարձրացնի հանրային ռեսուրսների արդյունավետությունը:

Գագիկ Մինասյանը հավելեց, որ միջազգային փորձն ուսումնասիրելու համար՝ այց են կատարել Էստոնիա, որպեսզի այս մարմինն ավելի արդյունավետ աշխատանք տանի:

Նա նշեց, որ ըստ օրենքի՝ Վերահսկիչ պալատի ծրագիրը հաստատում է  Ազգային ժողովը, ինչը սխալ է, դա պիտի անի հենց տվյալ մարմինը: Հաշվեքննիչ պալատը պիտի բյուջեի կատարողականի հաշվեքննում իրականացնի, ոչ թե բյուջեի վերաբերյալ կառավարության կողմից տրված եզրակացությանը:

Ըստ նախագծի՝ Հաշվեքննիչ պալատն արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող  անկախ պետական մարմին է լինելու: Հաշվեքննիչ պալատը  իրականացնելու է հետևյալ գործառույթը`

Հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննության իրականացում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ:

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնելու  պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ հիմնարկներում:

Գագիկ Մինասյանը հավելեց, որ ՎՊ մասին օրենքում սահմանված չի ՎՊ գործունեության նպատակը, և այսինքն՝ սա զուտ ստուգումներ է իրականացնում: «Այս խնդիրը ևս լուծված է մեր առաջարկվող նախագծում»,-նկատեց նա:

Հաշվեքննիչ պալատին նաև իրավասություն է տալու ուսումնասիրել իր կողմից հաշվեքննվող մարմինների  ներքին աուդիտի  համակարգի արդյունավետությունը: «Սա չափազանց կարևոր է, որպեսզի այդ արդյունքները կարողանան իրականացնել հաշվետվության համար, ինչը լավագույն միջազգային փորձն է»:

Մեկ այլ կարևոր նորմ է այն, որ Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Նաև սահմանված է՝ Հաշվեքննիչ պալատը  քաղաքական իրադարձություններին եւ նպատակներին գնահատական չի տալիս: Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ իրավական գնահատական չի տալիս եւ դրանց հետեւանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում:

Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:

Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից` հաշվեքննիչ պալատի նախագահից եւ 6 անդամից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ