26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Էլթոն Ջոնը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը /տեսանյութ/

Հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը Elton John AIDS հիմնադրամի 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթ է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տեղեկացմամբ՝ երեկոյի ընթացքում Էլթոն Ջոնը ասել է, որ ոչինչ չի մոռացվել՝ չի մոռացվել այն ամենը, ինչը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ: Երեկույթին հանգանակվել է 7 […]

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհին մեղադրվում է նախկին ամուսնուն ծեծելու մեջ

Նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից անցած տարվա ամռանը կացնահարված Թագուհի Մանսուրյանը հայտնվել է դատարանում. Նա մեղադրվում է նախկին ամուսնուն ծեծելու համար: Ըստ մեղադրական եզրակացության` Մանսուրյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում նախկին ամուսնու կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ եւ նրա նկատմամբ կատարել բռնի գործողություններ. դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը: Բացի դրանից, […]

«Մշակութային կանգառ» Սյունիքում եւ Արցախում

Ս. թ. մարտի 1-5-ը, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կկայանա Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց) համերգային ուղևորությունը` ՀՀ Սյունիքի մարզ և Արցախ: Նվագախումբը, մարտի 1-ին ելույթ կունենա Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի պալատում, մարտի 2-ին` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, մարտի 3-ին` Խնձորեսկի մշակույթի տանը, մարտի 4-ին` Կապանի […]

Նոր նշանակումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի դատավորների նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: ՀՀ  նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի փետրվարի 14-ի ԱԽ-2-Ե-1, ԱԽ-2-Ե-2 եւ ԱԽ-2-Ե-3 […]

Եթե ձեզ թվում է, որ մենք Կոմկուսն ենք, չարաչար սխալվում եք. Շարմազանով (տեսանյութ)

«Դժգոհություններ չեն եղել, եղել են տարբեր կարծիքներ, յուրաքանչյուրս ունեցել ենք մեր կարծիքը, և, որպես ժողովրդավարական արժեքներ ունեցող կուսակցություն, նորմալ է, որ մեր կուսակցությունում լինեն տարբեր մոտեցումներ ու քննարկումներ: Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ը Կոմկուս է, ու մեզ մոտ ոչ մի քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք, երբ քվեարկություն է լինում ու քննարկում, լինում են […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484 դրամ նվազագույն և 485 .50 առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 509 դրամ նվազագույն և 513.50 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 517 դրամ նվազագույն և 521.50  դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8.20 դրամ նվազագույն և 8.32 […]

«Հաց բերողին երկրորդ անգամ փակելը կապ ունի ընտրությունների հետ» /տեսանյութ/

  «Արթուրին երկրորդ անգամ փակելը կապ ունի ընտրությունների հետ: Նա՝ որպես սիրված ֆիգուր, ըստ էության, վտանգ էր ներկայացնում իշխանության վերարտադրման համար», – այսօր լրագրողների հետ  հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց   երգահան Եղիշե Պետրոսյանը: Բանախոսը շեշտեց՝ այս քայլով իշխանությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս՝ իրենց վստահել չի կարելի: «Ինչ վերաբերում է այս զարգացումներին, իմ կարծիքով, […]

Անպատասխանատու, չափն անցած հայտարարություն․ Թուրքիայի պատասխանը Ավստրիային

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ավստրիայի արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար  Սեբաստիան Կուրցի՝ Թուրքիայի վերաբերյալ նախօրեին արած հայտարարությանը: Կուրցը  հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում սպասվող սահամանդրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ անցկացնի  Ավստրիայում բնակվող թուրքերի շրջանում, քանի որ դա պառակտում կմտցնի հասարակության մեջ և կխոչընդոտի ավսրիաբնակ թուրքերի ինտեգրմանն ուղղված քաղաքականությանը: Թուրքիայի […]

Վեհափա՛ռ տեր, խնդրում ենք, միջամտե՛ք. Անահիտ Բախշյանը դիմում է Ամենայն հայոց կաթողիկոսին /տեսանյութ/

«Երրորդ հանրապետության ողբերգական օրերից մեկն է Մարտի մեկը: Ժողովուրդը ճնշված է. մեր երկրում օրենք չի գործում կամ շատ ընտրովի  է գործում: Ընդվզելու առիթները շատ են: Ժողովուրդը ելք չի գտնում ու դուրս է գալիս բողոքի՝ տարբեր եղանակներով, ինչպես եղան Մարտի մեկը, հուլիսյան դեպքերը… Հաց բերողն ինքնազոհությամբ կարողացավ հաց տանել էդ մարդկանց: Բայց նա բանտարկվեց: Էս իշխանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի