01 Մարտի, Saturday, 2025
KFC

Անպատասխանատու, չափն անցած հայտարարություն․ Թուրքիայի պատասխանը Ավստրիային

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ավստրիայի արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար  Սեբաստիան Կուրցի՝ Թուրքիայի վերաբերյալ նախօրեին արած հայտարարությանը: Կուրցը  հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում սպասվող սահամանդրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ անցկացնի  Ավստրիայում բնակվող թուրքերի շրջանում, քանի որ դա պառակտում կմտցնի հասարակության մեջ և կխոչընդոտի ավսրիաբնակ թուրքերի ինտեգրմանն ուղղված քաղաքականությանը:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն Կուրցի նշյալ հայտարարության վերաբերյալ ասել է, որ դա ոչ մի կապ չունի ժողովրդավարության միջազգային սկզբունքների հետ և երկակի ստանդարտների  կիրառման վառ օրինակ է:

«Մենք անընդունելի ենք համարում այդ անպատասխանատու, չափն անցած  հայտարարությունը»,- ասել է Մուֆթուօղլուն և մտահոգություն հայտնել, որ նմանատիպ հայտարարությունը պատկանում են այն նախարարին, ում պարտականությունների մեջ է մտնում ինտեգրացիայի հարցերով զբաղվելը:

Վերջինիս նշել է նաև, որ  Կուրցը նման հայտարարությամբ գերազանցել է նույնիսկ այն կուսակցությունների ղեկավարներին,  որոնք  հնչեցրել են  հակաիսլամական և ռասիստական հայտարարություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ