25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վեհափա՛ռ տեր, խնդրում ենք, միջամտե՛ք. Անահիտ Բախշյանը դիմում է Ամենայն հայոց կաթողիկոսին /տեսանյութ/

«Երրորդ հանրապետության ողբերգական օրերից մեկն է Մարտի մեկը: Ժողովուրդը ճնշված է. մեր երկրում օրենք չի գործում կամ շատ ընտրովի  է գործում: Ընդվզելու առիթները շատ են: Ժողովուրդը ելք չի գտնում ու դուրս է գալիս բողոքի՝ տարբեր եղանակներով, ինչպես եղան Մարտի մեկը, հուլիսյան դեպքերը… Հաց բերողն ինքնազոհությամբ կարողացավ հաց տանել էդ մարդկանց: Բայց նա բանտարկվեց: Էս իշխանությունը ցեխոտում է, կեղտոտում է սուրբ   հացի հետ կապված ամեն բան, ուստի ամեն անգամ առիթ են տալիս բողոքի ալիքների», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Անահիտ Բախշյանը:

Բանախոսը հիշեցրեց՝ այս պահին Ազատության հրապարակում  մարդիկ  կանգնած են՝ ի պաշտպանություն Հաց բերողի: Նրանք  ցույց   են տալիս, որ իրենք ևս պատրաստ են ինքնազոհության:

«Եթե Արթուրին մի բան պատահի, մի ղաչաղ էլ մենք ենք դառնալու», – ասաց Անահիտ Բախշյանը:

Դիմելով իշխանություններին՝ Անահիտ Բախշյանն իշխանություններին կոչ արեց վեր կանգնել վրեժից ու հանգիստ թողնել Հաց բերողին: Այնուհետև Անահիտ Բախշյանը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոսին:

«Վեհափա՛ռ տեր, խնդրում ենք,  միջամտե՛ք, խրատե՛ք այս իշխանություններին, որ այս մարդատյաց քայլերը չանեն և հանգիստ թողնեն Արթուրին», – նշեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ