26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Մարտի 2-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 2-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը և ջրաօդերևութաբան Թրահել Վարդանյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բնակավայրերը և մայրաքաղաք Երևանը որքանո՞վ են պաշտպանված ձնհալից առաջացող հնարավոր ջրհեղեղի վտանգներից:

ԵԱՀԿ-ն դիտարկում անցկացրել Արցախում

Մարտի 1-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի  ուղղությամբ՝  Շխլյար  բնակավայրի  մոտակայքում։ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության)  պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել  են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը  և նրա  դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան […]

Չեմ կարծում, որ գործը փակված է. Գալուստ Սահակյանը՝ «մարտի 1»-ից

«Բազմաթիվ գործեր կան հարուցված, սակայն հիմնականոմ չի պարզվել, թե ովքեր են կատարել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով «մարտի 1»-ի մասին: «Չեմ կարծում, որ գործը փակված է, իշխանությունն ու ընդդմությունը պետք է համագործակցեն այնպես, որպեսզի գտնեն հիմնական պատճառները՝ որոնք են եղել: Այսպես եմ խոսում, որովհետև, երբ արդեն ժողովուրդը հավաքվել էր […]

«Իշխանությունը վերցրել է ընդդիմության կարգախոսները»

«Մի երկրում, որտեղ աշխատատեղերը գնալով նվազում են, աշխատավարձերը նվազում են, գյուղը, որը երկրի սնուցող երակն է, դատարկվում է, իշխանությունը ոչ թե պետք է մասնակցի ընտրություններին, այլ հաշվետվություն տա իր արած և չարած գործերի համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեվց Կարինե Հակոբյանը, ով «Հայկական Վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ցուցակում է  ընդգրկված: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյան՝ ասուլիսի […]

Վարկ՝ Վրաստանի սահմանի մայրուղու վերանորոգման համար

Ազգային ժողովն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում Ասիական զարգացման բանկից վարկի համաձայնագիրը: Վարկով տրամադրվող գումարով նախատեսվում է վերանորոգել Վրաստանի սահմանի մայրուղին: 50 մլն դոլար վարկով կվերանորոգվի M6 մայրուղու հատվածը՝ 51,1 մետր (Վանաձոր–Վրաստանի սահման)։  Այդ ճանապարհը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գլխավոր ճանապարհներից մեկն է։ Կվերանորոգվի ու կընդլայնվի Օձուն գյուղի հատվածը՝ մինչեւ սահմանամերձ Բագրատաշեն […]

Հայաստանում հանդուրժող են ազգային փոքրամասնությունների հանդեպ․ ԵԽ զեկույց

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության մասին զեկույցը։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։ Նշվում է, որ Հայաստանի բնակչության մեծամասնության եւ ազգային փոքրամասնությունների միջեւ ընդհանուր առմամբ կա հանդուրժողականության եւ երկխոսության տրամադրվածություն։ Միեւնույն ժամանակ, սակայն, նշվում է, որ տնտեսական դժվարությունները շարունակում են բացասաբար ազդել բնակչության վրա, առավել մեծ ջանքեր են անհրաժեշտ ապահովելու լիարժեք կրթության հասանելիությունը […]

Ըստ հաղորդման` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դատապարտյալից կաշառք է պահանջել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 29.01.2017թ.-ին նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ա.-ն իր մոտ հայտնաբերել է iPhone 6s […]

Ո՞վ է «Հաց բերողը». ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի մասին

«Հաց բերող» մականունը պատահական չի տրվել Արթուր Սարգսյանին: Սրտաբաց ու բարեսիրտ այս մարդը մշտապես իր բաժին հացը կիսել է ուրիշի հետ: Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ: Հացը նրա համար ճակատագրական նշանակություն ունի, առողջությունը կորցրել է Արցախում: «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց հասցրած Արթուրը 19 օր է հացադուլի մեջ […]

Գործարարներին սկսել են արժևորել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը համաձայն է, որ շոշափելի փոփոխություններ  կան գործարարության ոլորտում, ինչի մասին վարչապետն էր նաև խոսում: «Մոտեցումը շատ դրական ու ողջունելի է, պատճառներից մեկն էլ երևի թե դա է, որ գործարարներին ավելի է արժևորում կառավարությունը, և ավելի կարևորում են նրանց աշխատանքը, ինչը պիտի ավելի շուտ արվեր, քանի որ երկրի տնտեսության ողնաշարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի