Չեմ կարծում, որ գործը փակված է. Գալուստ Սահակյանը՝ «մարտի 1»-ից
«Բազմաթիվ գործեր կան հարուցված, սակայն հիմնականոմ չի պարզվել, թե ովքեր են կատարել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով «մարտի 1»-ի մասին:
«Չեմ կարծում, որ գործը փակված է, իշխանությունն ու ընդդմությունը պետք է համագործակցեն այնպես, որպեսզի գտնեն հիմնական պատճառները՝ որոնք են եղել: Այսպես եմ խոսում, որովհետև, երբ արդեն ժողովուրդը հավաքվել էր ու բան էր պահանջում, այդ ընթացքում է եղել ամեն ինչ, իսկ ես այնտեղ չեմ եղել: Այնտեղ եղել է հիմնականում ընդդիմութունը, ընդդիմությունը կարող է մեծ օգուտ տալ այս գործին»: