18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում հանդուրժող են ազգային փոքրամասնությունների հանդեպ․ ԵԽ զեկույց

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության մասին զեկույցը։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։

Նշվում է, որ Հայաստանի բնակչության մեծամասնության եւ ազգային փոքրամասնությունների միջեւ ընդհանուր առմամբ կա հանդուրժողականության եւ երկխոսության տրամադրվածություն։ Միեւնույն ժամանակ, սակայն, նշվում է, որ տնտեսական դժվարությունները շարունակում են բացասաբար ազդել բնակչության վրա, առավել մեծ ջանքեր են անհրաժեշտ ապահովելու լիարժեք կրթության հասանելիությունը բոլորի համար ու քրեականացնել ստիպողական վաղ ամուսնությունները։

«Այնուամենայնիվ, Հայաստանը մեծ հաշվով ընկալվում է որպես մոնո-էթնիկ եւ մոնո-կրոնական երկիր։ Սա զուգակցվում է լրատվամիջոցների կողմից ուշադրության պակասով, ինչը հանգեցնում է փոքրամասնությունների նկատմամբ անուշադրության եւ անտարբերության»,- նշված է զեկույցում։

Կարեւորվել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը, որը նախատեսում է երկրում 4 մեծ ազգային փոքրամասնությունների ներկայացվածություն խորհրդարանում։

Զեկույցի հեղինակները ողջունելի են համարել այն, որ չնայած տնտեսական դժվարություններին,  Հայաստանն ընդունել է ավելի քան 20 հազար փախստական՝ հիմնականում Սիրիայից։

մարդկանց՝ հիմնականում հայ ու ասորական ծագմամբ, ովքեր փախել են սիրիական հակամարտությունից։

 

Զեկույցում նշվում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի լուծված հակամարտությունը եւ հարեւան երկրների հետ փակ սահմանները հանգեցրել են սոցիալ-տնտեսական դժվարությունների, որոնք հատկապես ցայտուն են արտահայտված ավելի աղքատ լեռնային համայնքներում, որտեղ մեծամասամբ եզդիներ են ապրում:

ԵԽ փորձագետները Հայաստանի իշխանություններին կոչ են արել կրկնապատկել ջանքերը՝ վերացնելու համար փոքրամասնության ներկայացուցիչ երեխաների կրթության հասանելիության դժվարություններն, ինչպես նաեւ վերանայել օրենսդրությունն ու քրեականացնել ճնշման տակ իրականացված բռնի ամուսնությունները։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ