20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գործարար աշխարհ եմ նորից վերադառնում. Գարեգին Նուշիկյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը վերադառնում է գործարար աշխարհ: «Քաղաքականությունից ընդհանրապես չեմ հեռանում, սկզբունքորեն, գործարար աշխարհ եմ նորից վերադառնում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Բայց քաղաքականության մեջ էլի մնալու եմ, ՀՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու եմ, տնտեսական հանձնաժողովի հետ շարունակելու եմ, և հուսով եմ, որ մեծամասնությունը կլինեն նույն իմ գործընկներն, իրենց հետ կապ պահելու եմ և զբաղվելու եմ բիզնեսով»,-ասաց նա: Դիտարկմանը, իսկ երբևէ հեռացել էր բիզնեսից, որ վերադառնում է, պատասխանեց. «Գիտեք՝ ես ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, ու, այո, հեռացել էի, որովհետև ինչքան էլ դու բիզնեսից փորձում ես հեռու մնալ, բայց քո փորձը և տարիների աշխատանքը խորհուրդների կարգով անպայման պետք է լինում, և դու, բնականաբար, խորհուրդներով աշխատում ես օգտակար լինել քո կազմակերպությանը: Բայց մեծ հաշվով, այո, հեռացել եմ»:

Հարցին, թե չի կարծում, որ հիմա, երբ այլևս չլինի խորհրդարանում, չի կարող ազդեցություն ունենալ բիզնեսի վերաբերյալ օրենքների ընդունման վրա, նա պատասխանեց. «Ես ասացի, որ համագործակցությունը շարունակելու եմ տնտեսական հանձնաժողովի հետ, ու հույսով եմ, որ մեր հանձնաժողովի մեծամասնությունը կվերընտրվի ու նորից կլինի Ազգային ժողովում»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ