27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գործարարներին սկսել են արժևորել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը համաձայն է, որ շոշափելի փոփոխություններ  կան գործարարության ոլորտում, ինչի մասին վարչապետն էր նաև խոսում: «Մոտեցումը շատ դրական ու ողջունելի է, պատճառներից մեկն էլ երևի թե դա է, որ գործարարներին ավելի է արժևորում կառավարությունը, և ավելի կարևորում են նրանց աշխատանքը, ինչը պիտի ավելի շուտ արվեր, քանի որ երկրի տնտեսության ողնաշարը տնտեսությունն է, որքան հզոր կլինի տնտեսությունը, այնքան հզոր կլինի պետությունը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ վարչապետի կոչից ոգևորված է վերադառնում գործարարությանը ՝ չառաջադրվելով ընտրություններում, պատգամավորը պատասխանեց. «Չէ, իմ տարիքն այնպիսին է, որ կոչերից չեմ ոգևորվում, ուղղակի ինձ համար հաճելի է, որ գործարարին պետությունը՝ ի դեմս կառավարության, ի դեմս վարչապետի ու հանրապետության նախագահի, կարևորում են»:

Հարցին, թե իսկ հնարավոր չի համարում, որ ընտրություններից որոշ ժամանակ անց այս առավելությունները վերանան, ՀՀԿ խմբակցության անդամը պատասխանեց. «Չեմ ուզում վատատեսորեն տրամադրվել, կարծում եմ, որ ոչ, որովհետև հիմքերը հիմա դրվել են, և դա շարունակական բնույթ է կրելու, մենք այլընտրանք չունենք, պիտի զարգացնենք տնտեսությունը, ներդրումներ պիտի բերենք մեր երկիր, տեղական ներդրողներին պիտի ոգևորենք, աջակցենք, օգնենք, որ ներդրումներն իրականան, աշխատատետեղեր ստեղծվեն, որովհետև ցանկալի է, որ այսօր տնտեսության վիճակը շատ ավելի լավը լինի»:

Ինչ վերաբերում է առաջադրված թեկնածուներին, ապա հարցին, թե արդյոք տեսնում է միտում, որ ինչպես խոսք էին տալիս՝ ավելի հարուս ու բարձր կրթական ցենզով թեկնածուներ են առաջադրվել, իսկ բիզնեսն էլ տարանջատվում է քաղաքականությունից, Գ. Նուշիկյանն ասաց. «Դա հասարակությունն ու ժողովուրդը թող որոշի, թե ինչ կրթական ցենզի պատգամավոր է ուզում տեսնել:

Ի՞նչն է խանգարում, որ ընտրողը գնա ու իր ուզած թեկնածուին ընտրի, ո՞վ կարղ  է ընտրողի վրա ազդեցություն ունենալ քվեախցում, երբ նա մեն-մենակ մնում է իր խղճի, ինքն իր հետ, այդ պահին ի՞նչ ճնշում կարող է լինել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ