17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Վարկ՝ Վրաստանի սահմանի մայրուղու վերանորոգման համար

Ազգային ժողովն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում Ասիական զարգացման բանկից վարկի համաձայնագիրը: Վարկով տրամադրվող գումարով նախատեսվում է վերանորոգել Վրաստանի սահմանի մայրուղին:

50 մլն դոլար վարկով կվերանորոգվի M6 մայրուղու հատվածը՝ 51,1 մետր (Վանաձոր–Վրաստանի սահման)։  Այդ ճանապարհը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գլխավոր ճանապարհներից մեկն է։ Կվերանորոգվի ու կընդլայնվի Օձուն գյուղի հատվածը՝ մինչեւ սահմանամերձ Բագրատաշեն գյուղ։ Ճանապարհին կընդլայնվեն մի քանի թունելներ, ինչը մեծ բեռնատարներին թույլ կտա հանգիստ ընթանալ հանդիպակաց ճանապարհներով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ