Մեր օրերի երազանքների նվերը սիրած կնոջը /ֆոտո/
Չինաստանցի տղամարդը որոշել է յուրօրինակ նվեր մատուցել իր սիրելիին։ Տղամարդը ծաղկի խանութ է տարել 10 հազար յուան՝ մանր թղթադրամներով ու խնդրել, որպեսզի թղթադրամներից «ծաղկեփունջ» հավաքեն։ Սակայն այս նվերը համացանցում տարօրինակ արձագանք է ստացել։ Շատերը պնդում են, որ այս նվերը ոչ թե ռոմանտիկ է, այլ նվաստացուցիչ։ Սակայն հասցեատիրոջը նվերը իսկապես դուր է եկել։