«Ընտրակաշառքի մասին շատերն են խոսում, բայց փաստեր չկան»
«Այս պահին մեր համայնքում որևէ խնդիր չկա. խժդժություններ չկան ՝ ապրիլին կայանալիք ընտրությունների հետ կապված:
Շտաբերի հետ կապված ևս որևէ խնդիր չկա: Երբ արդեն քարոզարշավը մեկնարկի ու հանկարծ խնդիրներ առաջանան, մենք անպայման կբարձրաձայնենք այդ մասին», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը:
Մեր հարցին՝ Արենի համայնքում ընտրակաշառք բաժանվո՞ւմ է, կամ այսպես ասած՝ պայմանավորվածություններ ձեռք բերվո՞ւմ են բաժանելու վերաբերյալ, կա՞ նման շարժ, Րաֆֆի Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի թեմաները հնչում են ասեկոսեների մակարդակով: Ընտրությունների նախաշեմին շատերն են այդ մասին խոսում, բայց կոնկտոտ փաստ, դեպք չկա և կարծում եմ՝ չի էլ լինի»: