15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առանձնազրույց «Հաց բերողի» հետ

2017 թվականի մարտի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին։ Տեղի է ունեցել առանձնազրույց նրա հետ, ուսումնասիրվել են Ա. Սարգսյանի առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արձանագրվել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է բուժօգնությունից։ Պետական մարմինների կողմից Ա. Սարգսյանի առողջական վիճակի ապահովման արդյունավետ վերահսկման նպատակով այսուհետ նրան այցերը կկրեն ամենօրյա բնույթ։ Այդ այցերն իրականացվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի եւ բժշկի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին՝ կապված Ա. Սարգսյանի եւ նրա փաստաբանի՝ կալանքին առնչվող պնդումների ու առողջական վիճակի ապահովման հետ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ